9-րդ ծրագրի շահառուների ցանկը, որոնց գումարներն արդեն հասանելի են բանկում. գտեք ձեր անունը

Ձեզ ենք ներկայացնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմած շահառուների ցուցակը, որոնց գումարն արդեն հասանելի է բանկում։

Հիշեցնենք, որ

  1. Սույն միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի ․

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում ․

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

4STOPPED
5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։

  1. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ.

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ.

2) Ծառայության տրամադրած տվյալների հիման վրա համապատասխան բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին

գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։

  1. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Նյութի շարունակությունն՝ այստեղ
Ցուցակը ներբեռնել այստեղից

We present to you the list of beneficiaries who applied to the 9th event to neutralize the economic consequences of the coronavirus, the money of which is already available in the bank.

Let us remind that

  1. Beneficiaries of this event are families with children (children) up to 18 years of age, who meet the following conditions:

1) Both parents of the child or the single parent in 2020. As of March 12, 2020, there was no registered work. March 12, 2020 He was not temporarily or permanently registered during the period of March 31, 2010 ․

2) Children under the age of 18 (or the only child) and his parents (or single parent) permanently reside in Armenia. At least one parent, children were in Armenia from March 12 to March 31

3) 2020 from January 1 to 2020 In case of having main or temporary work registered during the period of March 1, 2012, the sum of the average monthly salary of the child’s parents or one of the parents or the average monthly salary of one of the parents did not exceed 500,000 AMD.

4) the child’s family in 2020 As of March 12, 2012, it is no

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *