Արտակարգ դեպք. այն ինչ կատարվեց Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում իրար խառնեց բոլորին, ներկաններն ուշքի չեն գալիս

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի

չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց; Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Վերջինիս հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային

ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Տեղում ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները՝ Երևաի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և ավագ տեսուչ Արտակ Սարդգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և

վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության

փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on April 21, a car accident took place in Yerevan. At around 8:00 pm, 32-year-old Romanos Tadjosyan, in his Opel car, ran over a 60-65-year-old male pedestrian crossing the street at the intersection of Nalbandyan-Moskovyan-Khanjyan streets in front of the National Security Service building. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver did not flee, but helped rescuers of

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *