Արայիկ Հարությունյանի հուզիչ գրառումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը

մեր սիրելի Կոմանդոսը: Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ հոգու տեր մարդու հետ: Նա մեծանուն հայ էր՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով: Ռազմարվեստի մեծ վարպետն իր

հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Կանգնած լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման

ակունքներում՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր զինված ուժերի կազմավորման և նվիրական հաղթանակների կերտման գործում: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու

զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին: Համայն հայության հետ միասին Արցախը սգում է իր հերոսի մահը: Արկադի Տեր-Թադևոսյանի փառավոր անունը հավերժ կմնա հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերում»:

The President of the Artsakh Republic Arayik Harutyunyan sent a letter of condolences to the family of Artsakh hero Arkady Ter-Tadjosyan. The telegram reads: “The Armenian people had a heavy and irreversible loss today. Artsakh hero Arkady Ter-Tadosyan, our beloved Commandos,

passed away. It is an unspeakable pain for all of us, those who were lucky enough to be recognized, to work with a skilled and experienced military figure, a man of great soul. He was a great Armenian, endowed with high human and moral values. The great master of martial arts has used hi

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *