Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են ու որոշել են առաջիկա․․․․

«Նախ եւ առաջ, եթե երկու կողմից թեժ քննադատության է արժանացել՝ ուրախ եմ: Հետեւաբար, ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել: Բնական է՝ երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի եւ իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետեւյալն էր՝ ես որեւէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչեւ մարդկանց հետ չհանդիպեմ: Գնացի Գլխավոր շտաբ,

հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տեւեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի եւ նաեւ գեներալների հետ: Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ եւ առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, եւ իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր»,- ասել է Հանրապետության նախագահը։

Արմեն Սարգսյանը պատմել է, որ գեներալների հետ հանդիպման ժամանակ ինքը լսում էր բանակի վիճակի մասին բաներ, որոնց մասին, արդեն գիտեր, եւ որոշ բաներ, որ նորություն էին իր համար. «Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը (խորհրդակցելով գործընկերների, իրավաբանների հետ եւ հաշվի առնելով առանձին կարծիքներ) հետեւյալն էր՝ կա առերեւույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու եւ խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես եւ արեցի»։

Նախագահի խոսքով՝ ինքը գտնում էր, որ պետք է դիմի ՍԴ ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի եւ դրա գործառնության գործով. «Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետեւում, թե նախագահը եւ նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում: Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, եւ, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի

անձնական գործով: Սակայն ես գտնում էի, որ նախագահը պետք է դիմի ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի եւ դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով եւ՛ Օնիկ Գասպարյանի դեպքը, այսինքն՝ նմանատիպ դեպքում ազատման գործընթացը, եւ նաեւ նշանակման ու ընդհանրապես այդ օրենքի հետ կապված առերեւույթ սահմանադրական խնդիրները, ինչը եւ ես արեցի: Սա ընդդիմությանը չբավարարեց, եւ «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով»։

Նա շեշտել է՝ բացարձակապես համոզված է, որ այն, ինչ իրենք արել են, ճիշտ են արել. «Արել ենք ճիշտ եւ՛ պետության, եւ՛ երկրի կայունության համար, եւ ճիշտ լուծում գտնելու համար դիմել ենք Սահմանադրական դատարան: Հիմա գործը Սահմանադրական դատարանում է, եւ Սահմանադրական դատարանն իր վերաբերմունքը կարող էր ցույց տալ հենց առաջին օրը կամ չգիտեմ N-երորդ օրը: Երբ վարչապետը նորից դիմեց, որ ստորագրեմ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր

նշանակումը, ինչպես Դուք գիտեք, ես նորից հրաժարվեցի եւ ասացի, որ չեմ ստորագրելու, բայց Սահմանադրական դատարան չդիմեցի, որովհետեւ արդեն իսկ դիմել էի այդ հարցով: Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլեւ բոլոր հնարավոր դեպքերը: Հետեւաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ այս ամենն առիթ է տվել Օնիկ Գասպարյանին եւ մյուսներին դիմել Վարչական դատարան. «Կա քննադատություն, որ սիրում եմ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կարծիքը լսել: Եվ եթե որեւէ մեկն առողջ տրամաբանությամբ մտքեր է ասում, միշտ պատրաստ եմ լսել, բայց պատրաստ եմ նաեւ բանավիճել մարդկանց հետ՝ ապացուցելով, որ տվյալ դեպքում ես կարծում եմ՝ ես եմ ճիշտ, մինչեւ այն պահը, երբ մեզնից մեկը տրամաբանորեն կապացուցի, որ ինքն ավելի ճիշտ

է: Ես որեւէ ձեւով չեմ կարծում, թե մենք որպես ինստիտուտ սխալ ենք գործել, մենք շատ ճիշտ ենք գործել եւ ճիշտ պահին ճիշտ ձեւով դիմել ենք Սահմանադրական դատարան: Սա առիթ է տվել Օնիկ Գասպարյանին, մյուսներին դիմել վարչական դատարան, ինչն իրենք արեցին: Այդ օրերի ընթացքում ես ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ եմ հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպել եմ եւ՛ վարչապետի հետ, եւ՛ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, եւ՛ ընդդիմության հետ»։

It was clear to me that neither Onik Gasparyan nor the generals of the General Staff were going to take any step other than their statement. The President of the Republic Armen Sargsyan said this in an interview with aravot.am website and “Aravot” daily, referring to the story of the former head of the General Staff Onik Gasparyan and the issue of whether or not to apply to the Constitutional Court.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *