Այս տղայի վիզը կտրեցին երեխայի աչքի առաջ. Հայաստանում տեղի ունեցած դաժան ու անմարդկային սպանության նոր մանրամասները (տեսանյութ)

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։ Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակիhttps://www.youtube.com/embed/AiJ4wQyy1vw

հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։ Video Player Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։ Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝ կրտսեր որդին վրեժ է լուծել։ Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության Մուշ բաժնի քրեական

հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։ 5STOPPED Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։ Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահում էր տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։ Թամոյանի կրտսեր որդին էլ մարտի 13-ին լուծել էր հոր ու եղբոր վրեժը։ Ի դեպ, նրանք որպես հարևաններ՝ բավական լավ հարաբերությունների մեջ են եղել։ Դաժանաբար սպանված

վարորդի՝ Ռաֆիկ Մնացականյանի կինն ու մայրը Aravot.am-ին մանրամասներ պատմեցին թե՛ դժբախտ պատահարից, և թե՛ դրան հաջորդած սպանությունից։ Նրանք նաև իրենց մտավախությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր է հարուցված քրգործը օբյեկտիվորեն չքննվի, քանի որ սպանության մեջ կասկածվող անձի թե՛ եղբայրը, և թե՛ հայրը եղել են ոստիկանության աշխատակիցներ ու չի բացառվում՝ իրավապահները զիջումների գնան, այլ ուղղությամբ տանեն քննությունը, «ծածկադմբոց անեն», թե աֆեկտի տակ է եղել կամ «ջրեն»՝ վկայակոչելով սպանությունը կատարած անձի հոգեբուժարանից թուղթ ունենալը։ Նրանք մտահոգված են նաև իրենց ընտանիքի մյուս անդամների անվտանգությամբ․ հարազատները պնդում են, որ սա եղել է պլանավորած սպանություն։ «Եթե նորմալ

քննություն չընթանա, ես կպահանջեմ գործը քննել այլ մարզում, պահանջում եմ խիստ, օբյեկտիվ քննություն։ Իմ երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը։ Աղջիկս հորեղբորս աղջկան պատմում էր, թե գիտես՝ պապաս արյան մեջ էր, բլուզը սաղ արյուն էր ու կվազեր, էն ձյաձյան դանակով անընդհատ կխփեր պապայիս։ Երեխային ոչ մեկը ոչ մի հարց չէր տվել․․․ Դեպքից հետո, երբ ներս մտա, տեսա, աղջիկս պատուհանից նայում էր, ասի՝ էրեխեք, ներս անցեք սենյակ, մինչև իմ ձայնը չլսեք, դուրս չգաք, մտածեցի՝ երեխաներիս էլ կվնասեն»,-ասաց Անուշ Սարդարյանը։ Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը, որի պարանոցը ևս դանակի հարվածներով կտրել էր հարևանը՝ Հ․Թամոյանը, պատմեց, որ ավտովթարից հետո իր ամուսինը սարսափելի հոգեբանական վիճակում է եղել,

գիշերները չի քնել, աչքին անընդհատ մահացած Թամոյաններն են եկել, շատ վատ է զգացել իրեն։ Նա միշտ ասել է՝ իմ երկու երեխաների պես տիրություն կանեմ նաև Էմիլի երեք անչափահաս զավակներին։ Անուշի փաստմամբ, ավտովթարից հետո իրենց ընտանիքը հոգացել է բժշկական կենտրոն տեղափոխված Արտուշ Թամոյանի դեղորայքի ու հիվանդանոցային բոլոր ծախսերը․ կան բոլոր անդորրագրերը։ Ավելին, Ռաֆիկ Մնացականյանը հենց իր սպանության օրը, առավոտյան բանկում հաշվեհամար է բացել, որպեսզի գումար փոխանցի ու օգնի Էմիլ Թամոյանի երեք անչափահաս

երեխաներին։ Փոխարենը, ըստ Անուշ Սարդարյանի, Թամոյանները պլանավորել էին վրեժ լուծել ու սպանել ամուսնուն։ Անուշի փոխանցմամբ, նույնիսկ իրենց թաղի տեսուչն է պատմել , որ ավտովթարից հետո ոստիկաններն անընդհատ Թամոյանների կրտսեր որդու հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Ասել են, թե դժբախտ դեպք է՝ հո չեն տարել, եղբորդ ու հորդ սպանել։ Սակայն սա էլ խրատ չի եղել նրան, որոշել է վրեժ լուծել ու վերջ։ Ի դեպ, ըստ Անուշի, ամբողջ շենքից ոչ մեկը չի իմացել, որ Թամոյանների կրտսեր որդին հոգեբուժարանում գրանցված է։

The residents of that city have not yet regained consciousness from the brutal murder that took place last week in front of one of the buildings in the Mush district of Gyumri. The police do not leave the building, the police car has been standing at the entrance of the person suspected of committing the murder for a week. It should be reminded that 37-year-old Rafik Mnatsakanyan’s neck was brutally cut in t

he yard of the building at around 2:00 pm during the day, and before that he had inflicted numerous injuries on different parts of his body with knife blows at the entrance. The latter’s wife, Anush Sardaryan, and my cousin ծանր were seriously injured. Video Player Their neighbor, 34-year-old HJTamoyan, is suspected in the murder, who, in fact, took revenge for the fact that his brother and father were killed in a car accident due to icy roads while traveling to Yerevan in Rafik Mnatsakanyan’s car. . The accident took place on January 30, less than two months later, the younger son took revenge. The accident took place in Aragatsotn region, 36-year-old Emil Tamoyan, who became the victim of the accident, worked in the criminal investiga

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *