Գագիկ Շամշյանը նոր մանրամասներ է հայտնում. ամբողջ Երևանը ցնցված է այս ողբերգությամբ. ունենք զոհ և վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Բոգդան» և Foton մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ, նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային

ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, երբ վարորդը հայտնել է, որ մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են

հիվանդանոց: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման

ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on March 16, a large and tragic car accident took place in Yerevan. At around 5:00 pm, Bogdan և Foton cars collided on Davit Bek Street. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, one person died on the spot as a result of the accident, and Foton crashed into the neighboring “Flash” gas station, causing material damage to both the gas station and the Mercedes car parked th

ere. Yerevan Traffic Police officers headed by Yerevan Traffic Police Chief Khachik Samvelyan arrived at the scene. The 9th fire-rescue detachment of the rescue service of the Ministry of Emergency Situations headed by the head of the group Aghasi Barseghyan also arrived. The driver of the car that crashed into the gas station as a result of the accident, according to those gathered at the scene, threw himself out of the car, when the driver reported that there was a problem with the car’s brakes, he threw himself out of the

car, died on the spot. Arsen Karapetyan, the duty officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the information about the accident to the Traffic Crimes Investigation Division of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived. led by: Regarding the fact, G. According to Galstyan, a criminal case has been initiated according to Article 242, Part 2 of the RA Criminal Code. The operative group of the

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *