ՎԵՐՋ․ որոշումն ուժի մեջ մտավ․ Պետք է իմանալ, եթե դուք կամ ձեր ծնողները Խնայբանկում ավանդ ունեք

Կառավարությունը հունվարի 27-ին որոշում է ընդունել փոփոխություն կատարել 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ, որի համաձայն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ

հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած, 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ

քաղաքացիները։ Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի. Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով)’ տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով) 1000-ից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84 1001-ից մինչև 3000 (ներառյալ)՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին

գերազանցող գումարը X 29.4) 3001-ից մինչև 5000 (ներառյալ)՝ 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8) 5001-ից մինչև 10000 (ներառյալ)՝ 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8) 10000-ից ավելի՝ 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4)։

On January 27, the government decided to amend the decision N 460-N of April 23, 2014, according to which the former USSR Savings Bank of the former USSR has the right to receive compensation for money deposits made before June 10, 1993. In the Republican Bank until June 10, 1993, including

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *