Ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում. վիճակը սարսափելի է ու լուրջ

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները վրդովված պատմում էին. «Ժամը 15:00-ին նախատեսված էր Երևան-Մոսկվա չվերթը: Բայց օդանավակայանի դիսպետչերանոցը հայտնեց, որ թռիչքը հետաձգվում է:

Հետո այդպես մի քանի անգամ թռիչքը հետաձգվեց: Ու մեզ ոչ-ոք ոչինչ չի ասում, թե ինչի է հետաձգվում: Արդեն քանի ժամ է, սպասասրահում նստած ենք: Բոլորդ էլ գիտեք, թե այստեղ ինչ գներ են ու տասնյակ մարդիկ սոված-ծարավ, չեն կարող իրենց թույլ տալ մի կտոր բան առնել: Ոնց որ մի հատ անտերանոց լինի: Մարդիկ կան, որոնք առողջական խնդիրներ ունեն, մեկի ճնշումն է բարձրացել, մեկը չկա, որ օգնի:

Դիսպետչերներին հարցնում ենք, թե ինչի՞ է նորից հետաձգվում չվերթը, ասում է՝ չգիտենք: Ահավոր վիճակ է: Մարդիկ առանց այդ էլ այս ամիսներին սթրեսի մեջ են, մի հատ էլ այստեղ են մեր նյարդերը սղոցում:

Ո՞ւմ բողոքենք, երբ ոչ աշխատակից ենք այստեղ տեսնում, ում էլ դիմում ենք, ուսերն են թոթվում, թե բա անտեղյակ ենք: Մեր խնդրանքն է, որ այս մասին բարձրաձայնեք, միգուցե դրանից հետո «Զվարթնոցի» ղեկավարները հիշեն, որ մենք մարդ ենք ու գոնե մի փոքր սրտացավություն ցուցաբերեն»:

Shamshyan.com was alerted by a group of citizens who reported that they were in a desperate situation at Zvartnots Airport.

In a conversation with the reporter of Shamshyan.com, the citizens were indignant. “The Yerevan-Moscow flight was scheduled for 15:00. But the airport dispatcher said the flight was delayed.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *