Հաշված րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց համայն հայությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։ «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա’ Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է: Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր

զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար: Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք

հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունն օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար: Սիրելի՛ կանայք, ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է

գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել բոլոր ձեր ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված: Ձեր շնորհիվ են նաեւ պահպանվում մեր ազգային լավագույն

ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ: Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ եւ նորանոր նախաձեռնություններ»:

Prime Minister Nikol Pashinyan sent a congratulatory message on the occasion of March 8. “Dear women, I warmly congratulate you on the occasion of International Women’s Day, March 8. This holiday is celebrated in our society with special warmth and reverence, which testifies to the special role of women in our society and their invaluable contribution, which is also the res

ult of your husbands, brothers, fathers and sons’ respect and boundless love for you. I would especially like to pay tribute to the memory of our women servicemen and volunteers who sacrificed their lives for the sake of the homeland during the 44-day war. I address words of respect to our women whose heroic children, husbands and brothers fell heroically in the Artsakh war. I also warmly cong

ratulate the women whose sons, husbands and brothers still stand on the border and continue their patriotic service, as well as the women who have stood or are still standing on the front lines of defending the homeland. The courage and patriotism shown by you, your sons, spouses and brothers in the defense of the homeland will be an example for all future generations. Dear women, on the occasion

of the Day of Protection of Your Rights, it is important to state that in our country there is still a lot to be done to increase the role of women, to ensure equal rights and equal opportunities. It should also be noted that the state is 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *