Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրապարակած հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը համարվում է պաշտոնից ազատված: Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր զրույցում այսպես մեկնաբանեց նախագահի հայտարարությունը եւ դրանից բխող իրողությունը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե

Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այն է՝ չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել միջնորդող կողմի՝ ՀՀ վարչապետի կողմից երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը եւ այդ հարցով չի դիմել Սահմանադրական դատարան՝ հետեւաբար իրավունքի ուժով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը իրավունքի ուժով մտել է ուժի մեջ:

Օնիկ Գասպարյանն այլեւս իրավասու չէ կատարել ԳՇ պետի պարտականությունները, քանի որ իրավունքի ուժով ազատված է պաշտոնից»:

Հարցին, թե իսկ ի՞նչ է նշանակում նախագահի հայտարարությունը, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Նորիկյանը պատասխանեց.

«Նախագահի հայտարարությունում չի ասվում, թե այդ օրենքի որ հոդվածն է վիճարկվելու, այնտեղ խոսվում է մտադրության մասին: Երբ որ նման հարց բարձրացնի, դիմումի բովանդակությանը կծանոթանանք, դիրքորոշում կարտահայտենք»:

Onik Gasparyan is considered to have resigned after the announcement of the President of the Republic Armen Sargsyan. In our conversation, lawyer Norayr Norikyan commented on the president’s statement and the reality arising from it. “According to Article 139, Clause 3 of the Constitution

of the Republic of Armenia, if the President of the Republic does not fulfill the requirements set forth in Part 2 of this Article, that is, does not sign the relevant act or apply to the Constitutional Court, then the act enters into force.

Taking into account the fact that the President of the Republic did not sign the mediation submitted by the Prime Minister of the Republic of Armenia for the second time an

d did not apply to the Constitutional Court to dismiss the Chief of the General Staff of the Armed Forces, Colonel-General Onik Gasparyan from the post of Chief of the General Staff. The motion submitted by the Prime Minister has entered into force.

Onik Gasparyan is no longe

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *