1 հոգի մահացել է, 3 հոգի հիվանդանոց է տեղափոխվել. կատաստրոֆիկ ու արյունոտ տեսարան, նյարդերից թույլ մարդիկ չդիտեն

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի և Վարդան Դավթյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան 2 տեղանի է և նախատեսված է 2 հոգու համար, սակայն ավտոմեքենայում եղել են 4 հոգի: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152121/

Today, on April 10, a tragic car accident took place in Kotayk region. At around 9:30 pm, the driver of a Mercedes CLS 31 33-19 19 IA transit car on Zoravar Andranik 3rd Street in Hrazdan, in still unknown circumstances, came out to the opposite lane, crashed into the concrete wall of a half-built building and broke it. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that four people, who were taken out of the car by the accident, were taken to Hrazdan

Medical Center by the ambulance team. One of the wounded, a young girl, died on the way without regaining consciousness. The officers of the 2nd platoon of the 3rd platoon of the 2nd officer battalion of the traffic police headed by the platoon commander Artur Petrosyan and the platoon commander Sargis Bagratyan arrived at the scene. Yervand Aleksanyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the

accident to the Hrazdan police department, from where the operative group headed by the head of the department Artak Ghazaryan arrived. The group of the Kotayk Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia also arrived at the scene, especially led by senior investigators Ashot Khachatryan, Sergo Yeritsyan and Vardan Davtyan. A criminal case has been initiated in the Investigation Department on the fact, according to Article 242, Part 2

of the RA Criminal Code (traffic accident, which negligently caused the death of a person). The police and the investigation department are trying to find out the identity of the driver, the deceased and the injured. The photojournalist reports that the mentioned car has 2 seats and is intended for 2 people, but there were 4 people in the car. On the investigator’s instruction, the car was towed to a special guarded area of ​​the Hrazdan Police Department. Notification. A person

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *