🙏🙏Արսեն Թորոսյանը կարևոր հրաման է արձակել

Առողջապահության նախարարի ապրիլի 27-ի հրամանի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված’ բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»’ համաձայն Հավելվածի: ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ N95 ԴԻՄԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (մասնավոր սեփականության բժշկական կազմակերպություններին առաջարկվում է առաջնորդվել սույն մեթոդական ուղեցույցով): 2. Մեթոդական ուղեցույցը հիմնված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից մշակված առաջարկությունների վրա, որոնք նպատակաուղղված են N95 դիմակների արդյունավետ/խնայողաբար օգտագործմանը’ միաժամանակ պահպանելով բժշկական անձնակազմի համար դրանց անվտանգությունը:

3. N95 դիմակների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բժշկական հաստատություններին խորհուրդ է տրվում կիրառել մի շարք մոտեցումներ’ ներառյալ հետևյալ միջոցառումները. 1) Վարչարարական միջոցառումներ. ա. կազմակերպությունում պատշաճ օդափոխության համակարգի ապահովում, ընդունարանում ապակե կամ պլաստիկ պատնեշների, վարագույրների տեղադրում, բ.պացիենտների ընդունելության սահմանափակում’ ընդունարանում նախօրոք տեսակավորման արդյունքում ընտրելով անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին, գ.օժանդակ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների’ (խոհանոցի աշխատակիցները, տնտեսուհիները և այլն) պացիենտնեի հետ շփման բացառում,

դ.պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմի առանձնացում’ կազմակերպության մյուս անձնակազմի հետ նրանց շփումը բացառելու նպատակով, գ.այլ բժշկական անձնակազմի հետ պացիենտների վիճակի վերաբերյալ խորհդակցելու նպատակով հեռավար խորհրդակցության եղանակի կիրառում, դ.պացիենտների հարազատների կողմից հիվանդներին տեսակցության այցերի բացառում, ե.N95 դիմակները կրողների թվաքանակի նվազեցում/ միայն պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմին N95 դիմակների տրամադրում, զ.N95 դիմակներ կրող անձնակազմի համար դիմակ կրելու ցուցումների, հագնելու/հանելու կանոնների վերաբերյալ ուսուցման կազմակերպում

(ուսուցման ընթացքում օգտագործելով սահմանափակ թվով դիմակներ), է.այլընտրանքային (ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների/ (National Institute for Occupational Safety NIOSH-ի կողմից առաջարկվող https://www.cdc.gov/niosh/index.htm) դիմակների օգտագործում: 2) N95 դիմակների երկար տևողությամբ գործածում ա.տարբեր պացիենտներին մոտենալու դեպքում պարտադիր չէ ամեն անգամ փոխել դիմակը՝ հաշվի առնելով, որ դիմակները կարելի է օգտագործել անընդհատ կամ ընդմիջումներով’ 8 ժամ տևողությամբ: բ.N95 դիմակները կրելու համար առաջնահերթություն պետք է տալ այն անձնակազմին, ովքեր վարակի հետևանքով բարդություններ ունեցող պացիենտների հետ շփման բարձր ռիսկ ունեն:

3) Դիմակները երկար տևողությամբ կրելու մոտեցման ներդրմանը զուգահեռպետք է անձնակազմին ներկայացնել հետևյալ ցուցումները, մասնավորապես’ դիմակները դեն նետելու վերաբերյալ. ա.Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել աէրոզոլ գեներացնող միջամտություններից հետո, բ.Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել, եթե կեղտոտվել է արյունով, շնչառական ուղիների արտադրությունով կամ այլ կենսաբանական հեղուկներով, գ.N95 դիմակի վրայից կրել դեմքի վահանակ’ դիմակի աղտոտումը կանխելու նպատակով, դ.Ամեն անգամ դիմակին ձեռքով հպվելուց հետո կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում’ ալկոհոլային հիմքով լուծույթով կամ լվանալ օճառով:

4) N95 դիմակների կրկնակի գործածում. այս մոտեցումը նախատեսում է նույն պացիենտին օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենալիս կրել նույն դիմակը (ուրիշ պացիենտի մոտենալիս հանել դիմակը պահել, հետո նախորդ պացիենտին մոտենալիս նորից կրել հին դիմակը): Իմանալ ավելին Դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում:

Կրկնակի օգտագործման ընդմիջումներին դիմակները պետք է պահպանվեն հատուկ պիտակավորված (նշելով դիմակը կրողի անունը) տարաներում, որպեսզի կանխվի այլ անձի կողմից դիմակի օգտագործումը, ինչպես նաև պետք է պահվեն պատշաճ պայմաններում’ դիմակների դեֆորմացիան կանխելու նպատակով, որպեսզի ամեն անգամ հագնելիս դիմակը սերտ հպվի դեմքին: 5) N95 դիմակների երկար տևողությամբ գործածումը նախընտրելի տարբերակ է: 6) N95 դիմակների արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը որոշվում է բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից՝

ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով պատասխանատուի առաջարկությունների հիման վրա: Մոտեցման համար պետք է հաշվի առնել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդների թիվը, բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերը, վարակի փոխանցման ուղիները, վարակի տարածվածությունը, հիվանդության ծանրությունը) և բժշկական կազմակերպության հնարավորությունները (N95 դիմակների առակայությունը/քանակը, պարտադիր կիրառման անհրաժեշտության հաճախականությունը):

The order of the Minister of Health of April 27 approved “Methodological guidelines for the use of N95 masks in medical organizations related to coronavirus disease (COVID-19) and measures to increase their effectiveness,” according to the Annex. Methodological Guide coronavirus DISEASE (COVID-19) PROCEDURE AND CONDITIONS OF USE N95 masks suitable for raising measures 1. This methodological guide is intended for Coronavirus disease (COVID-19) health care and services for organizations (private pro

perty is offered by medical organizations be guided by this methodological guide). 2. The Methodical Guide is based on recommendations developed by the Centers for Disease Control in the United States for the effective / economical use of N95 masks while maintaining safety for medical personnel. 3. In order to increase the effectiveness of the use of N95 masks, medical institutions are advised to take a number of approaches, including the following measures: 1) Administrative measures. a. P

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *