❗️♨️Ուշադրություն բոլորին, կիսվում եք անխտիր,. տեսեք ինչ է լինելու ապրիլի 23-ից…

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ 2020թ-ի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։

Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

‼️

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում

🔸
🔔

Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին: Այդ ժամին երեք րոպե տևողությամբ կղողանջեն եկեղեցական զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը:

🔹
♨️

Նույն ժամին քաղաքացիները, մարելով իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտ վառելով հեռախոսների լույսերը, կմիանան «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային՝ հայացքներն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդ կամ ուղիղ եթերով հետևելով հուշահամալիրի բարձունքում վառվող լույսին։

🔸
🔉

«Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով միջոցառումը
Ծիծեռնակաբերդում
կանցկացվի Ռ. Պատկանյանի խոսքերով գրված «Արի իմ սոխակ» երգի ներքո:

🔹

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից՝ այս տարի այդ եղանակով հարգելու անմեղ զոհերի հիշատակը։


Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։

🔸
❗️

Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:

🔹
🎻

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց:

Due to the coronavirus epidemic, on April 24, 2020, the 105th anniversary of the Armenian Genocide, the entrance to the Tsitsernakaberd Memorial will be closed to all visitors. Eduard Aghajanyan, Chief of Staff of the Prime Minister of the Republic of Armenia, stated this at a press conference on April 21.

105 :Eventures of the 105th anniversary of the Armenian Genocide in an emergency

“The events will start on April 23 at 21:00. At that time, the church bells will ring for three minutes and the lights of the squares and streets of Yerevan and the regions will go out.

“At the same time, the citizens will turn off the lights of their apartments and turn on the lights of the phones near the windows, join the action entitled” Minute of a minute of re

membrance “, directing their eyes to Tsitsernakaberd or live back to the light on the top of the memorial.

: The event titled “Minute of the Bright Remembrance”
In Tsitsernakaberd
will be held in R. In Patkanyan’s words, under the song “Ari im onion”.

“On April 24, starting at 08:00, citizens can send a message to the short number 1915 from Armenia, և 0037433191500, from abroad, this year to honor the memory of the innocent victims.
The names of the citizens who sent a message will be reflected in the columns of the memorial, thu

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *