‼‼Ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը. ՊԱՐԵՏԻ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ,խիստ սահմանափակումներ կլինեն

‼
‼

Ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը. ՊԱՐԵՏԻ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ,խիստ սահմանափակումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․

Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն (https://www.gov.am/files/docs/4021.pdf)


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։


Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։


Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյուքն է գրանցվել։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։

Ձեր եւ բոլորի անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝
• մնացե’ք տանը,
• սահմանափակե’ք շփումները,
• հետևե’ք անձնական հիգիենային,


• հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառովառնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, • հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը, • շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն, • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, • պարբերաբար կատարեք ջերմաչափում արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,


• խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ

չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։

Կոչ եմ անում նաեւ չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները։

Dear residents of Gegharkunik region մարզի

Taking into account that a new source of coronavirus outbreak has been registered in Vardenis community of Gegharkunik region in recent days, we have 39 confirmed cases so far.
According to the decision of the RA parade Tigran Avinyan on April 21, 2020 N 48 (https://www.gov.am/files/docs/4021.pdf)


Restrictions on the entry and exit of Vardenis community of Gegharkunik region are set and restrictions will be applied.

According to the decision, a special regime has been set up to enter the administrative boundary of the community and exit the administrative boundary, prohibiting the entry and exit of persons and vehicles, except for the supply of essential goods, supplies, food, medicine and fuel.
The restrictions will come into force on April 22, from 08:00 until April 28, 2020, at 23:59.

I would also like to add that the first case of a new coronavirus disease in the region was registered on April 17 at the employee of “Vardenis Polyclinic” CJSC. The medical institution has not been operating since that day.
As of today, the work of “Vardenis Hospital” CJSC is also limited. Only the ambulance service is available and urgent, emergency medical care is provided. 12 hospital staff tested positive for coronavirus.

The scope of contact of all infected people is being clarified, some of them are self-isolated, some of them are isolated.

For the safety of you and everyone, I urge you:


• Stay at home,
• Limit contact
• Return to personal hygiene
• Wash your hands often with soap for


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *