Օրը ցերեկով Երևանում 4 հոգու տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն. ինչ է կատարվում այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Այսօրմայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Նազարբեկյան փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 23 ՍՍ 136 համարանիշի, Rover մակնիշի VX 540 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 15 ԼՕ 055 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վիրավորներից երկոսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշլների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154549/

Today, on May 12, a car accident took place in Yerevan. At around 09:40, on the road leading from Nazarbekyan Street to Ashtarak Highway, Opel 23 SS 136, Rover VX 540 and Hyundai Sonata 15 LO 055 collided. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that 4 people were taken to Armenia Medical Center with bodily injuries. The first to help the wounded were the citizens, then the fire-rescuers of the 7th fire-rescue detachment of the Yerevan Rescue Service of the Ministry of

Emergency Situations, who arrived at the scene. Two of the injured were taken out of the car by the rescuers. The citizens gathered at the scene said that the operative group of the 1-03 ambulance doctors in Yerevan, who had provided first aid to the wounded on the spot before being taken to the hospital, were operative. He and the Yerevan Traffic Police officers arrived operatively. Firefighters cut off the power to the cars, closed the gas cylinders and demarcated the area.

Arsen Karapetyan, the duty officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the information about the accident to the Traffic Police Investigation and Administrative Proceedings Department, from where the duty group headed by the head of the department Khachik Samvelyan, senior investigator David Ghorgyan arrived. On the fact D. Materials are being prepared by Ghorgyan. The police find out the identity of the drivers and

the injured. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154549/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *