Քիչ առաջ ցավալի լուր ստացանք. հերթական կորուստը հայերիս համար. կյանքից հեռացել է Համլետ Կարայանը

Կյանքի 75-րդ տարում ապրիլի 26-ին կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Սուրենի Կարայանը։

Համլետ Կարայանը ծնվել է 1945թ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ 1968թ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ: Նույն տարում ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն անմիջապես զորակոչվել է երկամյա ծառայության Խորհրդային բանակում՝ որպես ռադիոդասակի, ապա և կապի վաշտի հրամանատար: 1970թ. զորացրվելով` սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1976թ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ՝ դոկտորական ատենախոսություններ։

1988թ. Համլետ Կարայանը աշխատանքի է անցել ԵՊՀ-ում և երկար տարիներ զբաղեցրել ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը:

Համլետ Կարայանը՝ գործունեությունը գիտական և մանկավարժական գործունեությունները զուգակցելու դասական օրինակ է։ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառում նրա ուսումնասիրությունները արմատական դեր են խաղացել նոր ուղղությունների զարգացման համար, հրատարակել է հարյուրից ավելի գիտական աշխատանքներ, ստացել է 5 արտոնագիր, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։

Դրան զուգահեռ՝ Կարայանը ղեկավարել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, կազմակերպել է համամիութենական գիտաժողովներ, 2 համամիութենական միջճյուղային լաբորատորիաներ, աջակցել Իջևանի քոլեջ-համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրմանը, որոնք համապատասխանաբար ղեկավարել է 1991-1994 և 1994-1996 թվականներին։ Ստեղծել է բազմարժեք պոլիստորային էլեկտրոնիկայի գիտական դպրոցը:

Այսօր Համլետ Սուրենի Կարայանի ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ են տալիս մեծ ուսուցչի, գիտական ուղղության հիմնադրի և փայլուն անձնավորությանը, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հյուրասիրությունը, հմայքը և հումորի զգացումը կշարունակեն գոյատևել նրան ճանաչողների մոտ: Հռչակավոր գիտնականի, անսպառ եռանդով լեցուն և հայրենասեր մարդու հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել ու սիրել են նրան:

Hamlet Suren Karayan, a professor at the Department of Optics of the Faculty of Physics of Yerevan State University, Doctor of Physical and Mathematical Sciences, Corresponding Member of the National Academy of Sciences of the Republic of Armenia, passed away on April 26 at the age of 75.

Hamlet Karayan was born in 1945 in the village of Achajur, Tavush region. In 1968

he graduated from the Faculty of Physics of Yerevan State University, majoring in “Physics of Semiconductors and Dielectrics”. In the same year he entered the post-graduate course of the Institute of Radiophysics and Electronics of the Academy of Sciences of the Armenian

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *