Քիչ առաջ տեղեկացանք, որ Շմայսի որդին…

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի մերժել է Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ է ներգրավված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։ «Չեմ պատկերացնում, թե որոշման մեջ ինչ է գրած լինելու, որն իրավական տրամաբանության մեջ տեղավորվի։

Անգամ առանձնապես ծանր հանցագործության դեպքում էլ գրավ է կիրառվում՝ զուտ այս համավարակը հաշվի առնելով։ Սակայն Դավիթ Մովսիսյանի գործով յուրահատուկ մոտեցում են դրսեւորում եւ ապօրինության գնով ցանկանում են պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը։ Գեւորգյանը հայտնեց, որ պաշտպանյալը «Շուշի» ՔԿՀ-ում է պահվում, իրեն թույլ չեն տալիս տեսակցել նրան. «Ես դատարանում էլ հայտնեցի, որ «Շուշի» ՔԿՀ-ում պաշտպաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալներին։

Պաշտպանյալս զրկված է հեռախոսակապից, արգելված է ցանկացած տիպի տեսակցություն։ Դատարանը դա հանգիստ կեցվածքով համարեց օրինաչափ։ «Շուշի» ՔԿՀ-ում ասում եմ, որ գրավոր դիմեմ, դուք ինձ գրավոր գրեք՝ արգելում ենք, ինձ ասում են՝ ում ուզում եք դիմեք, դուք գիտեք, թե ձեր դիմում պատասխանե՞լու ենք։

Այդ ամենը դատարանում հայտարարում եմ եւ դատավորի դեմքի արտահայտությունից հասկանում՝ մեկ է իր համար»։ Պաշտպանն ասաց, որ գրավոր դիմել է նաեւ ՄԻՊ-ին, «Մանրամասն ներկայացրել եմ խնդիրը, սակայն որեւէ արձագանք դեռեւս չեմ ստացել։ ՀՀ-ում այս պահին չկա որեւէ ներպետական մարմին, որը համահունչ արձագանք կտա խախտված իրավունքներին»։ Մանրամասներն՝ այստեղ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/04/24/1153269/

The Court of First Instance of Yerevan, presided over by Robert Papoyan, rejected the motion of bail to change the measure of restraint of Davit Movsisyan. Davit Movsisyan’s lawyer Gor Gevorgyan informed NEWS.am about this. It should be noted that Davit Movsisyan is involved as a defendant in the criminal case under investigation on the death of compulsory military serviceman, private Vahram Mkrtich Avagyan. “I can’t imagine what will be written in the decision, which will fit into the legal logic. Even in the case of a particularly serious crime, bail is applied, taking into account th

is clause. However, they show a unique approach to David Movsisyan’s case and want to keep him in custody at the cost of illegality, “the ombudsman said. Gevorgyan said that the defendant is being held in “Shushi” penitentiary, he is not allowed to see him. “I also stated in court that the defenders in” Shushi “penitentiary are not allowed to see their defendants. My client is deprived of telephone communication, any type of visit is prohibited. The court considered it lawful with a calm attitude. In “Shushi” penitentiary I say that I should apply in writing, you write to me in writing, we forb

id, they tell me who you want to apply to, do you know whether we will respond to your application? I declare all this in court and understand from the expression on the judge’s face that it is one thing for him. ” The Defender said that he had also applied in writing to the Human Rights Defender, “I have presented the problem in detail, but I have not received any response yet. At the moment, there is no domestic body in Armenia that will respond in accordance with the violated rights. ” Details here © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/04/24/1153269/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *