ՓՇԱՔԱՂՎԵՑԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ…միայն իմանաք, թե նչ հոգեվիճակում է եղել երեխաների հետ պատուհանից ցած նետված տղամարդը

Հոգեբան Սամվել Խուդոյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 5-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երկու պատճառ նշեց, թե ինչն է դրդել տղամարդուն սպանել սեփական երեխաներին:

«Միայն երկու վարկած կարելի է առաջ քաշել. առաջին՝ ինքը զառանցական վիճակում է եղել, այսինքն դա հնարավոր է շիզոֆրենիայի դեպքում, այդ հիվանդության շրջանակներում, զառանցական ինչ-որ մտքեր: Երկրորդը՝ կրոնական պատճառներով, այսինքն այդ մարդու համար իդեա-ֆիքս է դարձել, ինչ որ կրոնական պատկերացումներ է ունեցել կապված աղանդների հետ, եւ դա հաճախ է լինում. երեխաներին իբր փրկում է սատանայական աշխարհից, որ իրենք իրար հետ ուզում են գնալ այս աշխարհից, այդպիսի բան նաեւ կարող էր լինել»,- նկատեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ նշելով, որ նման արարքները միանգամից չեն լինում. «Ինքնասպանությունները, այդ դեպքն էլ է ինքնասպանություն, առավել եւս դաժան սպանությունները միշտ էլ ծրագրավորված են լինում, եւ դա ամենեւին չի հակասում այն վարկածին, որ այս մարդը բավական երկար ժամանակ իդեա-ֆիքսով է տառապած եղել: Ես ուղղակի ենթադրում եմ, թե մարդը ինչ հոգեվիճակում կարող է նման քայլի դիմել, միայն դա:

Միայն այդ երկու պատճառով. փսիխոտիկ գիտակցության խանգարմամբ ընթացող զառանցական մտքերի ազդեցության տակ կամ կրոնական աղանդավորական պատճառներով, որովհետեւ առաքելական եկեղեցին սպանությունը, ինքնասպանությունը աստվածահաճո արարք չի համարում: Բայց աշխարհում հայտնի են դեպքեր, ԱՄՆ-ում 70-ականների սկզբին, որ աղանդավորական խմբերը, որոնց մեջ մեծեր եւ երեխաներ կան, ինքնասպանություններ են գործել: Ուրիշ որեւէ տարբերակ իմ մտքով չի անցնում՚:

Ըստ հոգեբանի՝ զառանցական վիճակում անձը ինչ մտածել է, ինչ որ ցանկացել է անել, համոզված է եղել, որ դա է ճիշտը: «Նորմալ մարդն աղանդավորական քարոզների ներքո ինքնատիպ վիճակներում է լինում: Ես չգիտեմ, թե մայրը ինչպես է դիմանալու այս ցավին: Մարդիկ սարսռում են այդ լուրից»,- ցավով արձանագրեց Խուդոյանը:

Բայց մյուս կողմից, մեր զրուցակիցը բացառեց այն վարկածը, ըստ որի տղամարդը գործել է խանդի հողի վրա. «Բացառվում է, երեխա են սպանում կնոջը պատժելո՞ւ համար, նման բան գոյություն չունի: Մարդը չի կարող նորմալ, սթափ գիտակցական վիճակում նման քայլի գնալ, նա կամ պետք է զառանցական վիճակում լինի կամ էլ՝ կրոնական ներշնչման ազդեցության տակ»:

Ս.Հ.

Psychologist Samvel Khudoyan, in a conversation with ArmLur.am, referring to the tragic incident that took place on May 5 in Yerevan, mentioned two reasons why the man killed his own children.

“Only two versions can be put forward. First of all, he was in a state of delirium, that is, it is possible in the case of schizophrenia, in the context of this disease, some delusional thoughts. Second, for religious

reasons, that is, it has become an idea-fix for that person, he has had some religious ideas about sects, and it often happens. He allegedly saves the children from the devilish world, that they want to leave this world together, and such a thing could have happened, ”said the psychologist.

In a conversation with us, Samvel Khudoyan expressed an opinion, noting that such actions do not happen at once. “Suicide is also a suicide, especially brutal killings are always planned, and it does not contradict the hypothesis that this man has been suffering from an idea-fix for a long time. I just wonder what kind of mental state a person can take in such a step, that’s all. Only for those two reasons. under the influence of delusional thoughts that go hand in hand with psychotic consciousness or for religio

us sectarian reasons, because the Apostolic Church does not consider murder and suicide a God-pleasing act. But there are cases around the world in the early 1970s in the United States where sectarian groups, including adults and children, committed suicide. I don’t think there is any other way. “

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *