Ցավալի լուր. Խոշոր ու ողբերգական ավտովթար է եղել. հիվանդանոցից ահազանգ եղավ Բեգլարյանը մահացել է…

Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հայրապետ Բեգլարյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 35 CV 752 համարանիշի և Մեղրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սերգո Մկրտումյանի վարած

Ford Transit մակնիշի 34 TR 075 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ս. Մկրտումյանը, Հ. Բեգլարյանը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ, 23-ամյա Սոնա Հայրապետյանը, Գորիս քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Մերի Ղուկասյանը և 21-ամյա Ստեփան Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են

«Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար

Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Համբարձումյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում աշխատանքներ էին կատարում ՃՈ ծառայողները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ Հ. Բեգլարյանը մահացել է։ Արդեն դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի

2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեաման գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Ford Transit-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի

գոտի և բախվել ՎԱԶ 21099-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154458/

esterday, on May 10, a big and tragic car accident took place in Vayots Dzor region. At around 2:55 p.m., on the 100 km section of the Yerevan-Yeraskh-Meghri highway, a VAZ 21099 driven by 51-year-old Hayrapet Beglaryan, a resident of Halidzor village, Syunik region, collided head-on with a 34-year-old Sergo Mk Ford Transit 34 TR 075. As photojournalist Gagik Shamshyan reports, with the accident drivers S. Mkrtumyan, H. Beglaryan and

passengers: 23-year-old Sona Hayrapetyan, a resident of Halidzor village, Syunik region, 45-year-old Mary Ghukasyan, a resident of Goris, and 21-year-old Stepan Beglaryan were taken to Yeghegnadzor Medical Center with bodily injuries. The fire and rescue brigade of the Vayots Dzor Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade; The officers of the 1st platoon of the 6th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police headed by the platoon commander Gegham Margaryan and the platoon commander Karen Ohanyan also arrived. Yura Hov

hannisyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Yeghegnadzor police department, from where the operative group headed by the acting head of the department Hambardzumyan arrived. While the traffic police officers were working on the spot, led by the investigator of the 6th platoon of the 2nd officer battalion of the traffic police, Davit

Mkhitaryan, the Yeghegnadzor police department received a call from the hospital that H. Beglaryan died. The group of Vayots Dzor Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by investigator Davtyan, is already arriving at the scene. A criminal case has been initiated under Article 242, Part 2 of the Criminal Code of the Republic of Armenia. On th

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *