Ցանկը ընդգրկվել է. Էլ ովքեր յուրաքանչյուր երեխայի հաշվով կարող են ստանալ 26 500 դրամ աջակցություն

Շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

Եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անապահովության սանդղակը ցածր է 28.1-ից, եւս կարող է օգտվել այս ծրագրից:

Եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել, եւս կարող են օգտվել այս ծրագրից:

Կառավարությունը այս խմբերին տալիս է 26.500 դրամ:

Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:

Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Ի դեպ, այս աջակցությունից չեն կարող օգտվել բազմազավակ ընտանիքները:

.

Beneficiaries are families who have a child under the age of 18 whose two parents or single parents did not have a registered job in 2020. As of March 12, 2020, temporary or permanent registered work has not been accepted. March 12, 2020 March 31. The family involved in the program can receive support if children under the age of 18 (or the only child) and their parents (or single parents) permanently reside in Armenia. From March 12 to March 31, 2012, children and parents were at least in Armenia.

If the child’s family has not been registered in the family insecurity assessment system as of March 12, 2020, or the family insecurity scale is below 28.1, he or she may also benefit from this program.

If the child’s parents or one of the parents in 2020 As of March 31, 2010, he was not a sole proprietor, whose activities were not terminated on the same date, in accordance with the RA legislation,

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *