Տիգրան Ավինյանը գույժ է հայտնել, որը սարսափեցրել է բոլորին

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել:

Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետեւ Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաեւ, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեեւ խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

rates” newspaper writes. “The” My Step “faction decides and clarifies what to do in the summer. The other day, the imams gathered for a few hours to discuss topics ranging from tourism to the coronavirus. Deputy Prime Minister Tigran Avinyan took part in the sitting

. A source close to the faction, Irates, said that Avinyan had “lost his temper” and that he should be prepared for more infections and deaths in the near future. “In fact, Pashinyan did not raise the issue of Avinyan’s removal, otherwise he would not have participated in the” My Step “sitting,” we noted. “I can’t say that, there were no questions and answers on that issue.

During the meeting, various issues were touched upon. The deputies made some proposals, then Avinyan referred to the situation in the country caused by the coronavirus and said that there is no need to hope for any positive changes in the near future. He said that you should learn to live with the virus and be ready for the increasing number of deaths every day, “our interlocutor answered.

The representatives of the parliamentary majority also confessed that they are “losing” in the information platform, they fail to make sure that the rating of both the faction and the ruling team does not decline.

As for the issue of further appointment of the Minister of Health Arsen Torosyan, although there has been no talk about it, it is obvious that for many of the deputies his unprofessional statements and actions are not acceptable. ”

More details in today’s issue of the newspaper

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *