Տեսեք ինչ է արել Սերժ Սարգսյանը Լևոն Արոնյանի կնոջ Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի


անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանինկնոջ Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

The third president of the Republic of Armenia, President of the Armenian Chess Federation Serzh Sargsyan sent a letter of condolences on the untimely death of his wife Ariana Kaoili, a member of the Armenian men’s team, international grandmaster Levon Aronian. Serzh Sargsyan expresses deep condolences and support to world-famous chess player.

“Dear Levon,

There is a great loss, and it is difficult to find words of comfort that in this difficult time would relieve deep sorrow and alleviate the irreversible loss of Ariana.ծ

On behalf of me and Mrs. Rita, I extend my deepest condolences to you, your family, your relatives, and your friends.

May God keep Ariana’s soul so full of life in light and peace and grant you comfort and consolation.

We mourn with you and pray for the peace and tranquility of Ariana’s bright soul, “reads Serzh Sargsyan’s

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *