ՎՏԲ-Հայաստան բանկը կարևոր հայտարարություն է տարածել և հայտնել, որ…

ՎՏԲ-Հայաստան բանկը կարևոր հայտարարություն է տարածել և հայտնել, որ…

Հարգելի՛ հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:


Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը և իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է մեր հաճախորդների մեծամասնության ՝ վարկերի մարման հաստատուն սովորության և

բարեխղճության, ինչպես նաև վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին: Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:

Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար և կարևոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարևորագույն խնդիրն է:

Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով:

Հարգանքով,

Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ
Ի․Գ․Տելեգին

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

VTB BANK (ARMENIA)


 
 
Dear customers,

VTB Bank (Armenia), taking into account the situation with the COVID-19 pandemic in the country, as well as the cessation of activities in a number of key sectors of the economy, namely trade, services, industry, tourism and construction, 2020 Since March 17, 2012, it has announced a two-month loan deferral for its legal entities and customers.


Summing up the results of the first month of credit holidays, we would like to inform you that despite the fact that our customers, who have lost all or part of their income, have been given the opportunity to take a loan, most of our customers have made monthly payments on their loans.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *