ՎԵՐՋ!!! պարետի նոր որոշումը…կտուգանվեք, եթե…

Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման կատարվել են հետևյալ լրացումները և փոփոխությունները.

«1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի

առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար

տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում են Հավելված N 13-ով սահմանված կանոնները»:

2) Որոշման Հավելված N 6-ի նախաբանում 1-ին պարբերությունից հետո ավելացնել 2- րդ պարբերությունը հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Հավելվածով սահմանված կանոնները տարածվում են «Առևտրի և

ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների վրա, մասնավորապես՝ առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի

մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:»:

3) Որոշման Հավելված N 6-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ

խմբագրությամբ.

«Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և

ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:»:

4) Որոշման Հավելված N 10-ի 4-րդ կետը լրացնելով 7-րդ ենթակետով հետևյալ

խմբագրությամբ. «Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:»:

5) Որոշման Հավելված N 13-ի «Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ» բաժնում 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու»:

6) Որոշման Հավելված N 14-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին»:

The following additions and amendments were made to Paret’s decision of May 3, 2020 “On temporary restrictions applied in the whole territory of the Republic of Armenia” N 63.

“1) Rewrite paragraph 5 of the decision as follows:

“To establish that in the territory of the Republic of Armenia it is obligatory to wear a mask in public open places

availability of personal and passenger cars

In vehicles, wear a mask if there is at least one passenger in the car in addition to the driver. In the case of public transport, the rules set out in Annex N 13 shall apply. ”

2) In the preamble to Annex No. 6 to the Decision, after paragraph 1, add paragraph 2 with the following content:

“The rules set forth in this Annex shall apply to Art

Concepts of the Law of the Republic of Armenia “On Services” of November 24, 2004 , on the outdoor market, in the shopping center, in the shopping center, at the fair (vernissage), in the shopping center, in the shop, in the kiosk, in the shop. ”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *