Վերջին շրջանում տղամարդն ինքնամփոփ էր.Նոր մանրամասներ ընտանեկան կարգավիճակից

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելը հարեւանները սոցիալական խնդիր ունենալու հետ չեն կապում։NEWS.am-ի հետ զրույցում հարեւանը պատմեց, որ տղամարդն իր երեխաներին շատ էր սիրում: «Թոշակի անցած մարդ էր, բարեկիրթ

ընտանիք էին, իր երեխաներին էլ շատ էր սիրում։ Սոցիալական ոչ մի խնդիր չեն ունեցել, իրենց ու իրենց երեխաների հագուկապը… Իր երեխաներին լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ խաղում էր։ Շփվել եմ հետը, հարցրել եմ՝ ո՞նց ես Կարեն ջան, բա՝ լավ եմ, գնում եմ պաղպաղակ առնեմ երեխեքին, հետո գնանք սուրճ խմենք»։

«Ինչ-որ կին, որը փռում է աշխատում, առավոտյան գործի գնալիս նկատել է դիակներն ու զանգահարել է շտապօգնություն»,- ասաց նա։

Հարեւանն ասաց, որ տղամարդը ՌԴ-ում սահմանապահ զորքերի սպա էր։

«Լավ, կիրթ երեխաներ ունեին, ինքն էլ կիրթ մարդ էր»,- ասաց հարեւանը։

Հարեւաններից Անահիտ Պողոսյանն ասաց՝ զգացել է, որ վերջին շրջանում տղամարդն ինքնամփոփ էր դարձել։

«Ոչ մի արտառոց կամ տարօրինակ բան չեմ նկատել, վերջին շրջանում ինքնամփոփ, գլուխը կախ՝ գնում-գալիս էր։ Ուղղակի էն տեսակ պապա էր, որ ամեն ինչ անում էր իր երեխեքի համար։ Չեմ կարող ասել՝ ամուսնալուծված էին, թե՝ ոչ, որովհետեւ գնում-գալիս էին։ Համենայն դեպս, երեխաներն այստեղ էին։ Կինն էլ գնում-գալիս էր, երեխաները շաբաթ եւ կիրակի օրերին աստեղ էին»։

Նշենք, որ այս պահին բնակարանում իրականացվում է դեպքի վայրի զննություն է, կատարվում են քննչական գործողություններ։

Neighbors do not link the 40-year-old father and his children being thrown out of the 9th floor in the Malatia-Sebastia community of Yerevan today, May 5. The neighbor told NEWS.am

that the man had many children. love: “He was a retired man, they were a polite family, and he loved his children very much. They had no social problems, they and their children were well-dressed and well-behaved. Two days ago he was playing with the children. I got in touch with him, I asked him how he was, dear Karen, well, I’m fine, I’m going to buy ice cream for the children, then let’s go have coffee. ”

“A woman who works in the bakery noticed the corpses while going to work in the morning and called an ambulance,” he said.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *