ՎԵՐՋԱՊԵՍ!!!պարետը նորություն ունի … Հայտնի է երբվանից կաշխատեն վարսավիրանոցներն ու սրճարանները.

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։

Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», – նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

Restrictions on some service companies will be lifted from May 4 within the framework of the state of emergency announced to prevent the spread of a new type of coronavirus in Armenia. As reported by “Armenpress”, the Deputy Prime Minister of the Republic of Armenia, State

of Emergency Situation Tigran Avinyan stated this during the “INSTALIVE” conversation of the “Children of Armenia” Charitable Foundation (COAF). “Basically, we make decisions to remove restrictions based on the spread of the infection and its intensity. Most likely, from May 4, they will be eli

minated again in a big package in some industries, beauty salons and several other similar organizations, of course, following certain rules, “Avinyan said. According to him, in the future the possibilities of opening open-air cafes, after which only closed food outlets will be considered. The RA M

inistry of Emergency Situations stressed that restrictions have already been lifted in the construction sector, in the manufacturing industry and in their various sub-sectors.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *