ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ!!! Նորայր Եղյանը՝ սիրելիից բաժանվելու և Քրիստինե Եղոյանի հետ հարաբերությունների մասին

Դերասան Նորայր Եղյանը, ով հեռուստադիտողներին այս շրջանում ներկայանում է «Երևի», «Ավազե դղյակ» հեռուստասերիալներում, դեպի հեռուստատեսություն քայլերը սկսել է որպես հաղորդավար: Tert.am Life-հետ զրույցում Նորայրը խոսեց ինչպես իր գործունեության, այնպես էլ անձնական կյանքի մասին։

Նորայրը պատմեց, որ ի սկզբանե նպատակ է ունեցել հաղորդավար դառնալ. «Մասնագիտությամբ դերասան եմ, բայց ընդունվեցի Թատերական ինստիտուտ, որպեսզի հաղորդավար դառնամ։ Մտածում էի, թե դա ամենաճիշտ դպրոցը կլինի ինձ համար, հետո սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը, էլ հնարավոր չէր կանգ առնել»:

Ուսանողական տարիներին՝ մինչև 2015 թվականը, Նորայրն աշխատել է Կամերային թատրոնում, ավելի ուշ՝ մասնակցել է «Դար 21» հեռուստաընկերության հայտարարած քասթինգին ու աշխատել որպես հաղորդավար, այնուհետև հեռուստասերիալներում խաղալու հրավերներ է ունեցել:

«Սկզբնական շրջանում հրաժարվում էի շատ առաջարկներից, որովհետև չէի կարողանում հասկանալ՝ ինչը ինձ կտանի հաջողության: Առաջարկն ընդունելիս կարևորում եմ այն հանգամանքը, թե ովքեր են նախագծի հեղինակաները, ինչպիսի թիմ է ներգրավված այնտեղ, ինչպես նաև սցենարն ու կերպարային գիծը, որ պետք է տանեմ: Սկսեցի նկարահանվել Հանրային հեռուստաընկերության ֆիլմաշարերում, առաջին հեռուստասերիալը, որում հանդես եկա, «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստասերիալն էր, հիմա զբաղված եմ նախագծի երկրորդ եթերաշրջանում»,- ասաց նա:

Վերջին շրջանում շատ է խոսվում Քրիստինա Եղոյանի ու Նորայր Եղյանի բարեկամական կապի մասին: Քննարկումների տեղիք են տվել դերասանի գրառումներն ու Քրիստինայի հետ համատեղ լուսանկարները, որոնցում Նորայրը Քրիստինային ներկայացնում է որպես իր քույրիկ: Խոսակցություններն առավել ակտիվացան, երբ պարզվեց, որ Քրիստինան ու Նորայրը ծնվել են միևնույն օրը՝ մայիսի 13-ին և շատերը նրանց դիտարկեցին որպես երկվորյակ. «Մենք նույն օրն ենք ծնվել և ունենք նման ազգանուններ` մեկ տառի տարբերությամբ, բայց մեր միջև ազգակցական որևէ կապ չկա, մենք ուղղակի միմյանց ասում ենք՝ որդեգրված քույր ու եղբայր»:

Դերասանի խոսքով` Քրիստինային որպես իր քույր ներկայացնելը պայմանավորված է դեռ ուսանողական տարիներից ձևավորված մտերմությամբ և ընկերական ջերմ հարաբերություններով: «Ես ու Քրիստինան սովորել ենք Թատերական ինստիտուտում, հետո երկուսս էլ ընդունվեցինք Կամերային թատրոն և ավելի մտերմացանք: Այնուհետև ես թատրոնից դուրս եկա, ինքը՝ նույնպես, մեր ճանապարհները որոշ ժամանակով բաժանվեցին, քանի որ այդ շրջանում չէի զբաղվում դերասանական գործով,-պատմեց Նորայրն ու ավելացրեց, որ մեկուկես տարվա դադարից հետո իրենց ընկերությունը շարունակվել է պատահական հանդիպումից հետո։ –Մենք հանդիպեցինք «Դեպի երազանք» նախագծում: Երբ ես մասնակցում էի քասթինգին, նա պետք է լիներ այն տեսարանում, որը փորձելու էի: Այդ պատահական հանդիպումով մեր կապն ավելի ամրապնդվեց, ընկերությունն ավելի ուժեղ դարձավ, սկսեցինք ավելի հաճախ հանդիպել»:

Նորայրը վստահ է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարող է լինել իրական ընկերություն, ավելին, ելնելով սեփական փորձից, նա վստահեցնում է, որ այդպես ավելի լավ է: Նա նշեց, որ ինքն ու Քրիստինան հաճախ են միմյանց խորհուրդներ տալիս:

«Եթե ես ունենում եմ առաջարկներ, առաջինը Քրիստինային եմ ասում այդ մասին, նա խորհուրդ է տալիս, թե որ տարբերակն ընտրեմ: Վերջին շրջանում ավելի շատ նրա երաժշտական գործունեության, տեսահոլովակների հետ կապված ենք քննարկումներ ունենում, որոշում, թե, օրինակ, ինչ հագուստ ընտրի: Եթե ես նվիրվում եմ մարդուն, մինչև վերջ եմ անում դա, նույնն էլ՝ Քրիստինան: Մեր ընկերության մեջ իսկապես այդպես է»,-ասաց նա:

Անդրադառնալով իր անձնական կյանքին` Նորայրը նշեց, որ ներկայումս հարաբերությունների մեջ չէ։ Նա հայտնեց, որ ինքն ու պարուհի Սիլվի Մարդոյանը բաժանվել են։ «Մեր հարաբերություններն ընդհատվել են, բայց չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայի շուրջ»,-եզրափակեց դերասանը:

Actor Norayr Yeghyan, who is currently appearing in the TV series “Yer!” And “Sand Castle”, has started his career as a presenter. In a conversation with Tert.am Life, Norayr spoke about both his activities and his personal life.

Norayr said that from the beginning he aimed to become a host. “I am an actor by profession, but I was admitted to the Theater Institute to become a presenter. I thought it would be the best school for me, then I fell in love with the acting profession, and it was impossible to stop. ”

During his student years, until 2015, Norayr worked at the Chamber Theater, later participated in the casting announced by “Dar 21” TV and worked as a host, then invited to play in TV series.

“In the beginning, I turned down a lot of offers because I couldn’t figure out what would make me successful. When accepting the offer, I consider who the authors of the project are, what kind of team is involved in it, as well as the script and the character line that I have to take. “I started filming in the film series of the Public Television, the first TV series in which I appeared was” Towards a Dream “25-part TV series, now I am busy in the second season of the project,” he said.

There has been a lot of talk lately about the friendly relationship between Christina Yeghoyan and Norayr Yeghyan. The actor’s notes and photos with Christina in which Norayr introduces Christina as his sister have given rise to discussions. The rumors became more active when it turned out that Christina and Norayr were born on the same day, May 13, and many considered them twins. “We were born on the same day, we have such surnames, with one letter difference, but there is no kinship between us, we just say to each other, adopted sister and brother.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *