ՍԵՆՍԱՑԻԱ. ոչ մեկ չէր համարձակվում այս մասին խոսել. Հայաստանում կորոնավիրուսը կնահանջի․․․ ինչ է ասել էքստրասենսը՝ վարակի տարածման վերաբերյալ… պարզվում է…

Հարցազրույց էքստրասենս Նելլի Սահակյանի հետ

– Դուք օժտված եք էքստրասենսոր ունակություններով, բայց ձեր ու գործընկերների գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են մարդկանց, ովքեր հայտարարում են, որ օժտված են էքստրասենսոր ունակություններով։ Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում նման օժտվածությունը։

– Ես տեսնում եմ, զգում, լսում, երբեմն նաեւ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։

– Այսօր ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհն է տառապում նոր կորոնավիրուսից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ կանխորոշել, քանի որ ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

– Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար դժվար շրջան, բայց ոչ թե վիրուսի, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։ Այդ մասին ես հայտնել եմ շրջապատիս։ Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել որոշ պետությունների տնտեսությունը։ Իսկ մարդկության համար այդ աղետը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու ու գնահատելու շանս է։

– Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։

– Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական ավարտ։ Ստեղծված վիճակն ավելի շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի ամեն օր։ Նման ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված ու կստանա Աստծո ողորմությունը։

Այսօր բնությունը ծանրացած է մարդկային բացասական արարքներից ու մտքերից։ Հենց դա էլ մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի իրավիճակների։ Այլ կերպ ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն ավելի շատ է լինում։ Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս ու մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։ Պարզ ասած, եթե մենք ճիշտ ձեւով պայքարենք, ինչպես նշեցի, ապա այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ 5-րդ ամսին՝ մայիսին։ Ասածս վերաբերում է Հայաստանին։

– Կրկնվեմ գուցե, բայց էքստրասենսոր ունակություններով օժտված մարդկանց գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Չնայած ժամանակին, օրինակ, Վանգայի խորհուրդները լսելու համար նրան էին դիմում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ձեզ դիմո՞ւմ են։

– Գիտե՞ք, գիտնականները կամ գիտությունը հիմնված է շոշափելին տեսնելու վրա։ Մեր ուժը, կրկնում եմ՝ ի վերուստ է, աստվածային, ինչը, բնականաբար, ենթակա չէ ոչ շոշափման եւ ոչ էլ տեսնելու։

– Իսկ ձեր ունակությունները ե՞րբ ի հայտ եկան։

– Մոտավորապես 13-14 տարեկանում, դա 2002-03 թվականներն էին։ Այդ ժամանակ առաջին անգամ տեսա սրբի, որն ամեն երեկո՝ գիրքը ձեռքին, տեսիլքի պես հայտնվում էր։ Նա ինձ հետ չէր խոսում, թերթում էր գիրքը եւ աղոթում։ Դա տեւեց շուրջ մեկ տարի։ Իսկ հետո, տարիների ընթացքում ինֆորմացիա էի ստանում շուրջս կատարվելիք դեպքերի, իրադարձությունների մասին… Եվ արդեն հասկացա, թե ինչում է իմ առաքելությունը։

– Հետաքրքիր է՝ դուք մեր հեղափոխության առիթով ինֆորմացիա ստացե՞լ էիք։

– Այո, թույլ տվեք չմանրամասնել եւ ընդամենն ասել. եկել էր ժամը հայաստանյան գլոբալ փոփոխությունների։

– Տեսել էիք հենց Նիկոլ Փաշինյանի՞ն։

– Ոչ։ Գիտեի, որ պետք է լինի մի հզոր ուժ, որն ի վիճակի կլինի փոխելու մեր երկրում ստեղծված ծանր, ինչու ոչ՝ լարված դրությունը։ Եվ այդ միսիան բաժին հասավ Փաշինյանին։

– Ձեր գործունեության մասին այսօր շատե՞րը գիտեն։

– Հիմա արդեն՝ այո։ Հիմնականում ինձ դիմում են տարբեր խնդիրներով, մեծամասամբ՝ անձնական ու առողջական։ Դիմել են նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

– Չե՞ք բարձրաձայնի՝ այսօրվա պաշտոնյաներից ովքեր են դիմել։

– Դիմել են հիմնականում այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը ընտրվեց վարչապետ։ Կներեք, որեւէ անուն չեմ բարձրաձայնի։

– Վերադառնանք կորոնավիրուսին. արտասահմանյան լրատվամիջոցներում վերջերս հաճախակի են դարձել մասնագետների կարծիքները, թե այս չարիքը երկրորդ շրջան էլ է ունենալու։

– Ես ինքս չեմ տեսնում նման բան։ Կրկնում եմ՝ մեզանից շատ բան է կախված, ավելի ճիշտ՝ ճիշտ հաղթահարում։ Պետք է ասեմ նաեւ, որ ի վերջո մարդկության հոգեբանության ու մտքերի մեջ վիրուսն ավելի շատ է, ինչն ավելի վտանգավոր է։ Իսկ դա նշանակում է, որ հեռացել ենք Աստծուց, կորցրել աստվածավախությունը։ Ընդմիշտ պետք է հասկանալ, որ մարդկային շուրթերից ելնող խոսքը տրված է առաջին հերթին աղոթելու եւ ոչ թե չարախոսելու համար։ Յուրաքանչյուր չարիք ծնունդ է առնում սիրո պակասից։

– Էքստրասենսոր ունակությունը ձեր եկամտի միա՞կ աղբյուրն է։

– Ուսանել եմ Երեւանի պետական համալսարանում, ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն։ Ընդհանրապես կարելի է ասել, որ եկամտիս միակ աղբյուրն է։

– Երբ դիմում են ձեզ, դո՞ւք եք գումարի չափ առաջարկում։

– Եղել են եւ լինում են դեպքեր, որ մարդը շատ ունի օգնությանս կարիքը։ Նման դեպքերում ոչինչ չեմ ակնկալում։ Ի վերջո, դրամը էներգիայի փոխանակման միջոց է եւ կորցրած էներգիայի վերականգնման տեսակ։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Մեր զրույցի ընթացքում էքստրասենսը զանգ ստացավ, որով ծնողը շնորհակալություն էր հայտնում, որ վախից խոսելու դժվարություններ ստացած երեխայի մոտ դրական փոփոխություններ կան։ Էքստրասենսն էլ պատասխանեց, որ պատրաստ է շարունակել նրա հետ աշխատանքը, մինչեւ լիարժեք առողջանալը։

«Առավոտ» օրաթերթ

Interview with psychic Nelli Sahakyan

  • You are endowed with extrasensory abilities, but the existence of you and your colleagues is not scientifically proven. However, psychics are people who claim to have psychic abilities. How do you feel about such a gift?
  • I see, feel, hear, sometimes even “read” human destinies by smell.
  • Today, not only we but the whole world suffers from the ne
  • w coronavirus. I wonder if you have seen, felt or predetermined the situation, as your “service” list also includes “diagnosis” of diseases.
  • Yes, in 2019. In the fall, I felt that 2020 would be a difficult time for mankind, but not for the virus, but for life and the economy. I have informed those around me about that. Many associate this calamity with God, while the coronavirus is not a divine punishment but a human factor that pursues political goals and weakens the economy of some nations. And for humanity, this catastrophe is a chance to be converted, to analyze and evaluate their actions.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *