Սգում ենք բոլորս..մեծ կորուստ…Աղաջանյանի դին են հայտնաբերել

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերեցին Աղստև գետն ընկած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. Ա. Ճզմաչյանը, սուզվելով վարար գետի մեջ, կարողացավ հատուկ ճոպաններ ամրացնել ավտոմեքենայի որոշ հատվածներում և Դիլիջանի

քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի օժանդակությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկը ավտոմեքենան դուրս բերեց գետից: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Աղաջանյանի դին: Տեղում են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարներով:

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Երեկվանից որոնողական աշխատանքներին մասնակցում էին մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, Դիլիջանի քաղաքապետի մասնակցությամբ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հաղարծին գյուղի ողջ բնակչությունը: Որոնողական աշխատանքները սկսվում էին առավոտյան 06:10-ից և ավարտվում 21:00-ին ու այն ձգվում էր 20 կմ:

Տեղում այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի ու քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարները՝ փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները, առավոտյան ժամը 06:10-ից վերսկսել էին Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժ.Ա.-ի որոնողական աշխատանքները: Մայիսի 9-ից, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, համայնքային ոստիկանության բաժանմունքի

ծառայողները՝ մարզի հրշեջ-փրկարարների հետ, գրեթե Հաղարծին գյուղի ողջ բնակիչների, ինչպես նաև Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնում էին նրան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Ժ.Ա.-ն ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ որոնողական աշխատանքները տևել են ժամեր շարունակ, և փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն արդյունքի չեն հասել:

Գետի հունը այնքան վարար էր, որ մարդիկ նույնիսկ չէին կարողանում նրա վրայով անցնել: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր էին ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները՝ պետի գլխավորությամբ, ովքեր տրակտորներով փորձում էին կասկածելի վայրերում փնտրել ավտոմեքենան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154512/

Svan water rescuers led by the rescue service of the Ministry of Emergency Situations, led by Armen Chzmachyan, recently found the location of a VAZ 21015 car that fell into the Aghst River. As photo journalist Gagik Shamshyan reports from the scene. A. Chzmachyan, immersed in a flooded river, was able to fasten special ropes in some parts of the car. The body of 41-year-old Jirayr Aghajanyan, a resident of Hag

hartsin village, was found in the car. Kamo Tsutsulyan, Acting Head of the Tavush Regional Police Department, Arsen Voskanyan, Head of the Dilijan Police Department, as well as the Tavush Regional Fire Department of the Ministry of Emergency Situations with Dilijan and Ijjan fire-rescuers are on the spot. The officers of the 2nd platoon of the 4th platoon of the 2nd officer battalion of the traffic police, headed by the platoon commander Edgar Susliyan, are also present. A large number of firefighters, police, representatives of the Dilijan mayor’s office an

d the entire population of Haghartsin village have been involved in the search operation since yesterday. The search started at 06:10 in the morning and ended at 21:00 and lasted for 20 km. The Dilijan Investigation Division of the Tavush Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia is currently investigating the scene, especially led by Smbat Saghatelyan, a senior investigator in the case, by whom a criminal case has been initiated under Article 242, Part 2 of the RA Criminal Code ( a traffic accident that caused the death of a person by negligence. On the investigator’s instructions, the car was taken to a special guarded area of ​​the Dilijan Police Department by a crane and a

tow truck. As a photojournalist reported from the scene, on May 10, the firefighters of the Dilijan and Ijjan Rescue Department of the Tavush Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations resumed resettlement in Haghartsin village at 06:10 in the morning. , 41-year-old J.A. From May 9, officers from the Tavush Regional Police Department, the Dilijan Police Department, and the community police department, along with firefighters and rescuers from the region, searched almost all residents of Haghartsin village, as well as employees of the Dilijan City Hall, for

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *