Պարետ‼️‼️ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը: Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը: Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝

կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը: Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը: Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք:

Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար: Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով: Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան:

RA Deputy Prime Minister, RA Parade Tigran Avinyan made a statement. The announcement says: “Dear compatriots, Work is one of the driving forces of civilization. Through work, a person becomes self-sufficient, creates value, at the same time ensuring the w

ell-being of himself and his family. Work is also the basis of public welfare. I am confident that through organized, efficient and smart work, Armenia will be able to make a bold leap and become one of the developing countries. Implementing this ambitious agenda is key to the continued development of human capital, women’s and men’s knowledge, skills and abilities. Therefore, the advancement of education and science should be our priority. It is also important that workers’ right

s are protected and that work and leisure are in harmony. Despite the significant achievements in this area, we still have a long way to go to achieve what we want. We will succeed in this direction only through close cooperation and dialogue between the employees-employer-public authorities. Congratulations to all of us on International Labor Day. I am sure that with joint work we will build a strong and successful Armenia.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *