ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. պարետի որոշմամբ, շտապ տեղեկություն, մինչև մայիսի 14-ը ….նոր որոշում

Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը: Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Կգործեն միայն տաքսիները։

Հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են: Բացվել է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես բացվել են:

Սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար: Սահմանափակումների վերացմամբ, սակայն, սպասվում է ավելի խիստ վերահսկողություն: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել են ուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն:

Դրանք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում: Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի:

Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց:

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր մարտի 24-ի ժամը 23:59-ից՝ Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սահմանված էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել էին բացառություններ՝անձը հաստատող փաստաթղթի և

տեղաշարժի թերթիկի առկայության դեպքում: Թույլատրված էր մի քանի տնտեսական գործունեության տեսակների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։

There is no need for a leaflet in Armenia today, starting from May 4. As reported by “Armenpress”, however, the ban on public transport is still in force. This restriction will still apply, given the high risk of public transport associated with the spread of the virus. Only taxis will operate. Restrictions on almost all types of economic activity have also been lifted. Outdoor restaurants and cafes have been operating since May 4. Individual services, including bathing, cleaning and dry cleaning services, hairdressing salons and beauty salons are also allowed. The processing industry has been open

ed for all types of activities. Botanical gardens, zoos and nature reserves have also been opened. The activity of sports facilities is allowed only with the participation of professional athletes for holding sports events. With the lifting of restrictions, however, tighter controls are expected. Along with the elimination of types of economic activity and restrictions on free movement in Armenia, guidelines have been developed in several areas on what rules should be followed in the workplace. They will help employers to organize their work more effectively. The rules and guidelines are published on the government’s website, as well as on Covid19.gov.am. The principles are the same for all types of activities

: among employees, to ensure social distance when communicating with customers, to carry out various hygienic measures: disinfection, ventilation, frequent hand washing. In cases where employees or customers have a fever, they must leave the workplace and see a doctor. Other important activities include organizing long-distance work for vulnerable groups, such as 65-year-olds and the elderly, as well as those suffering fro

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *