Ուշադրություն. նոր տեղեկություն. սեպտեմբերի 1-ից դպրոցները…

Ցավոք, այն, ինչ տեսնում ենք այսօր, մտահոգիչ է: Մեր խնդրանքները դպրոցներում պահվում են, բայց ինձ համար տարօրինակ են այն լուրերը, փաստերը, որ իրականացվում են դպրոցական խնջույքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին:

Նախարարը շեշտեց, որ բոլոր հնարավորությունները կան սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու համար, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ են պետք հաշվի առնել:

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են և ըստ էության՝ նրանք կարող են երկրում շատ մեծ խնդիր լուծել: Սեպտեմբերի 1-ին կարող ենք դասերը սկսել, բայց մենք միասին պետք է խստագույնս հետևենք ցուցումներին»,- ասաց նա և հիշեցրեց, որ պարտադիր են դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու, սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները:

Արայիկ Հարությունյանը հորդորեց, որ դպրոցներում անցկացվող խնջույքներից խուսափեն, քանի որ այն վարակի տարածման մեծ ռիսկ է ներառում: Ըստ նրա՝ դպրոցում անցկացվող խնջույքներով նվազեցնում են մոտ ապագայում բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, որովհետև հավանական է, որ դպրոցականները կարող են վարակվել և ախտանշաններ չունենալ, սակայն կարող են վտանգել ավագ սերնդի ներկայացուցիչների կյանքերը:

«Այստեղ լուծում կա. ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում: Այս երեք կետերը պահպանելով՝ զրոյին ենք մոտեցնում վարակվելու հնարավորությունը և սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու հնարավորությունը»,- նշեց Հարությունյանը:

Հեռավար դասերի մասով նախարարը նշեց, որ սխալ են այն տեղեկությունները, թե նախարարությունը պատրաստվում է հեռավար դասերը շարունակել նաև սեպտեմբերից, սակայն նրա խոսքով՝ եթե իրավիճակը վատթարանա, ապա պետք է նաև դրան պատրաստ լինել:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ստեղծված իրավիճակը դավադրություն է պետության դեմ, վակցինաներ են ներարկվում, 5G կայաններ են տեղադրվում կամ չիպավորումներ են իրականացվում, նա շեշտեց, որ պետք է նման հայտարարությունները մերժել և ծաղրել նման տեղեկություններ տարածողներին:

«Պետք է սոցիալական ցանցերում բլոկ անել բոլորին, ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություններ են տարածում որոշ ուսուցիչներ: Մենք այս անգրագիտությունը պետք է մերժենք, եթե չմերժենք, ապա լրջագույն խնդիր ենք ունենալու մեր ազգային անվտանգության հարցում»,- ասաց նախարարը և հավելեց, որ նման ապատեղեկատվությունները կարող են նաև պատերազմական իրավիճակներում մեզ զոհ դարձնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Unfortunately, what we see today is worrying. Our requests are kept in schools, but the news and facts about school parties are strange to me. The Minister of Education and Science Arayik Harutyunyan said this during his live Facebook broadcast, talking about the resumption of classes in schools in September.

The Minister stressed that there are all opportunities to start the lessons from September 1, but several important circumstances must be taken into account.

“The beneficiaries of the general education sector – students, teachers, parents – are about half of our population, and in fact, they can solve a very big problem in the country. We can start classes on September 1, but together we must strictly follow the instructions, “he said, noting that the rules of wearing a mask, disinfecting hands and maintaining social distance are mandatory.

Arayik Harutyunyan urged to avoid school parties, as it involves a high risk of spreading the infection. According to him, the parties held at the school reduce the possibility of returning to normal life in the near future, because it is possible that schoolchildren may be infected and have no symptoms, but may endanger the lives of the older generation.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *