ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կարևոր տեղեկություն օրավարձով աշխատող, չգրանցված քաղաքացիների համար…

Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, արդյոք օրավարձով ապրող, սակայն չգրանցված մարդկանց խնդիրը լուծում ստանալու է, թե ոչ:

«Սոցիալական թիրախային խմբերին ցուցաբերվող աջակցությանն ծրագիրն արդեն ներկայացրել եմ: 9-րդ միջոցառմամբ մեզ մոտ նախատեսվում է երեխաներին աջակցություն: Եվ այդ աջակցությունը վերաբերվելու է նաև չգրանցված աշխատողների երեխաներին:

Իսկ 11-րդ միջոցառմամբ, որը այսօր է ընդունվել, 50%-ի չափով փոխհատուցելու ենք մինչև 10 հազար դրամ գազի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը և մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիայի ծախսը, կարծում եմ՝ բավականին մեծ խումբ մարդիկ են ընդգրկվելու այս ծրագրում:

Ինչ վերաբերվում է հետագա զարգացումներին, ինչ պետք է լինի, երբ անձը գրանցված չէ, կարծում եմ, առաջին հերթին այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ՊԵԿ-ին: Որպեսզի հասկանանք այդ անձանց քանակը, շրջանակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա:

Ենթադրում եմ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ, ովքեր գրանցված չեն եղել, որ հետագայում կոմպլեքս լուծում գտնենք կառավարությունում: Պարզ է, այդ անձանց շրջանակը մեծ է, չենք գնալու փակենք դրա համար»,-նշեց Ավինյանը:

Today, on April 13, the National Assembly convened a special sitting. The issue of extending the state of emergency for 30 days is on the agenda. Prosperous Armenia MP Naira Zohrabyan asked Deputy Prime Minister Tigran Avinyan whether the issue of people living on a daily basis but not registered would be resolved.

“I have already presented the program to support social target groups. The 9th event provides support for children. And that support will apply to the children of unregistered workers. And with the 11th event, which was adopted today, we will compensate 50% of the expenses

of people with gas consumption up to 10 thousand drams and up to 5 thousand drams of electricity, I think a large group of people will be included in this program. As for further developments, what should happen when a person is not registered, I think, first of all, that information

should be provided to the State Revenue Committee. In order to understand the number and scope of these individuals, we need to have objective information. I think it would be right to list those employees who are not registered with the business, who were not registered, so

that we can find a complex solution in the government in the future. It is clear that the circle of those people is large, we will not go and close it for that, “Avinyan said.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *