Ուշադրություն, այս ամսվա կոմունալ վճարների հետ կապված կարևոր տեղեկություն. բոլորդ անխտիր պետք է…

Բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտարարություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ՝

  • ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,
  • ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ
  • կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։

Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները»։

The force majeure, which is universally recognized by all subscribers and prevents them from fulfilling their obligation to pay for electricity, natural gas and drinking water (drainage services), has been abolished since April 22 of this year. The Public Services Regulatory Commission issued a statement on this today, April 22. The announcement particularly states:

“Taking into account that:

  • Restrictions announced by the RA Chamber of Commerce for a number of types of activities have been eliminated.
  • Currently, in the republic, even in the conditions of population movement restrictions, people are mainly provided with the opportunity to make appropriate payments, in particular, there are a number of online payment systems, almost every fac
  • ility has a payment terminal, many bank branches operate normally, in each settlement. There is at least one post office.
  • With the appropriate measures approved by the Government of the Republic of Armenia, the problem of paying for utilities provided to socially vulnerable and vulnerable residents has been significantly

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *