Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում.ողջ գյուղը ցնցված է… մի քանի ժամ է ոստիկաններ, փրկարարներ, շտապ-օգնություն. 1 զոհ, վիրավոր…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային հրշեջ փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել

Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց; Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պահիկ դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154590/

According to SHAMSHYAN.com, a tragic incident took place in Gegharkunik region a while ago. At around 15:10, the 9-11 Operative Management Center of the Rescue Service of the Ministry of Emergency Situations received an alarm that a landslide had occurred during the construction of a potato hole in the 1st house on 7th Street, Zolakar village, under which there are citizens. As photojournalist Gagik Sham

shyan reports, the Martuni fire and rescue brigade of the Gegharkunik Regional Fire and Rescue Department of the Emergency Situations Ministry arrived at the scene with 1 fire brigade. The rescuers, with the help of the villagers, took out the body of 52-year-old Nver Shahinyan, a resident of the same house, and 29-year-old Avetik Shahinyan, a resident of the same address, was taken to hospital. Arthur Mkrtc

hyan, head of the Gegharkunik regional police department, and the operative group of the Martuni police department headed by the head of the department Stepan Hakobyan arrived at the scene. The Martuni Investigation Division of the Gegharkunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by senior investigator Arthur Manukyan, is inspecting the scene. On the fact A. Manukyan is preparing materials, by the deci

sion of which a number of examinations have been appointed, including the forensic examination of the body. The photojournalist reports that the dead and wounded are father and son. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154590

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *