ՇՏԱՊ. քիչ առաջ հայտնի դարձավ, որ հոր և երկու մանկահասակ երեխաների մահվան …

2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի բակում հայտնաբերել տղամարդու և մանկահասակ երեխաների դիեր:

Պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերված անձանցից մեկը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 1980թ., իսկ մանկահասակ երեխաները վերջինիս երեխաներն են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013թ., իսկ աղջիկը՝ ծնված 2015թ., հյուրընկալվել են նշված հասցեում:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել: Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, առաջ են քաշվել մի շարք վարկածներ:

Նախաքննությունը շարունակվում է:

On May 5, 2020, at 07:30, a call was received from an unknown citizen that 3 people had fallen to the ground in the yard of the 91 building in the South-West B-2 district of Yerevan, 2 of whom were children.

The investigative-operative group immediately went to the scene and found the bodies of men and children in the yard of the building.

It turned out that one of the people found in the yard of the mentioned building was a resident of the same building, born in 1980, and the children were the children of the latter. A criminal case has been initiated in the Malatia-Sebastia Investigation Division of the Yerjan City Investigation Department of the RA Investigation Committee under Article 104, Part 2, Clause 2 of the RA Criminal Code, and Article 110 (causing suicide). in part.

As a result of the measures taken, factual information was obtained that the man’s ex-wife and children, the boy, born in 2013, and the girl, born in 2015, were hosted at the mentioned address. According to preliminary data obtained by the investigation, the children’s father threw the children out of the window of the house, on the 9th floor of the building,

and then he threw himself. Urgent investigative and other judicial actions were carried out, including an investigation of the scene, samples were taken, more than two dozen people were interrogated, forensic examinations of corpses were appointed, and a number of hypotheses were put forward.

The investigation is underway.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *