ՇՏԱՊ. ուշադիր կարդացեք. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ…

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։

1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում են սահմանված ընթացակարգերի համաձայն:


Թեստավորում իրականացվում է այն պացիենտների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ, ինչպես նաև թոքաբորբով պացիենտների:

Թեստավորվում են այն բուժաշխատողները, որոնք ներկայումս աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհանգստացնող ախտանշաններ, ինչպես նաև հաստատված COVID-19 վարակով մորից ծնված նորածինները և մանկաբարձական ստացիոնար ընդունվող` ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող հղիները:

2.Ի՞նչ սկզբունքով է որոշվում օրական թեստավորվողների քանակը

Օրական կտրվածքով թեստավորվողների քանակ չի որոշվում։ Տվյալ օրը հավաքված թեստերը տեղափոխվում են թվով 6 լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են թեստերի հետազոտությունները։ Դրանց քանակը օրական կարող է մեծ տարբերություն տալ և դա նախապես որոշված չէ։ Լինում է նաև, որ լաբորատորիաները կանգնում են պրոֆիլակտիկ աշխատանքների համար, որպեսզի իրականացվեն եզրափակիչ ախտահանումներ և

սարքավորումների չափագրումներ։

3.Կա՞ օրական թեստավորման միջին քանակ

Ոչ, օրական թեստավորման միջին քանակ չկա և չի կարող լինել: Օրական հնարավոր առավելագույն թեստերի իրականացման ծավալը տատանվում է 1000-1200-ի շրջակայքում`կախված այդ օրը աշխատող լաբորատորիաների քանակից:

4.Նախորդ շաբաթվա ընթացքում օրական ունեցել ենք 42-58 հաստատված դեպքեր, երբ օրական թեստավորումների քանակը տատանվել է 537-1161-ի միջակայքում։ Ինչի՞ հետ է կապված թվերի այս անհամաչափությունը։

Առողջապահության նախարարությունը նախապես չի որոշում, թե քանի դրական արդյունք պետք է լինի։ Օրվա ընթացքում կատարված հետազոտություններից հետո է պարզ դառնում դրական դեպքերի թիվը, իսկ մեծ ծավալով կատարված հետազոտությունների արդյունքում քիչ կամ նույն թվերը դրականների մասով խոսում է այն մասին, որ թիրախավորված և ճշգրիտ խմբերի է կատարվում թեստավորումը։

5.Քա՞նի օր է առողջացման ցիկլը։ Արդյոք թեստի դրական արդյունքի դեպքում 14 օր անց մարդը առողջացա՞ծ է։ Ի՞նչ սկզբունք է այստեղ գործում։

Առողջացման ցիկլը կարող է տատանվել 14-28 օր՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից։ Թեստի դրական արդյունքի դեպքում մարդը 14 օր հետո պարտադիր չէ առողջացած լինի: Դրա համար անհրաժեշտ է կրկնակի բացասական թեստի արդյունք: Բազմաթիվ են դեպքերը, երբ 14 օր հետո առողջացում չի լինում։

6.Հայաստանում վիրուսի հակամարմինների թեստավորում արվու՞մ է, պարզելու՝ մարդը արդեն վարակվել-կազդուրվել է, թե ոչ։ Եթե չի արվում, ապա ինչո՞ւ։

Հայաստանում չեն արվում վիրուսի հակամարմինների թեստեր, որովհետև այդպիսի թեստեր չկան։ Ամբողջ աշխարհում հիմա ակադեմիական բանավեճ է ընթանում, թե արդյո՞ք այդ թեստերը բավականաչափ ճշգրիտ և սպեցիֆիկ են՝ կիրառման համար։։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Minister of Health Arsen Torosyan on the diagnosis and treatment of coronavirus in Armenia.

  1. What are the criteria for testing?

Preventive and anti-epidemic measures against coronavirus disease, including laboratory tests, are carried out in accordance with established procedures.
Testing is performed on patients who have symptoms characteristic of the disease (high fever, cough, shortness of breath) or have had close contact with

a confirmed positive case, as well as patients with pneumonia. Medical workers who are currently working at a medical facility with symptoms of acute respiratory infection, such as those born to a mother with a confirmed COVID-19 infection, and obstetricians who have been admitted to the hospital with signs of fever and flu, are being tested.

  1. What is the principle of determining the number of test takers per day?

The number of test takers per day is not determined. The tests collected on this day are transferred to 6 laboratories, where the tests are performed. Their number can make a big difference every day, it is not decided in advance. Sometimes the laboratories stand for prophylactic work to carry out final disinfection and equipment measurements.

  1. Is there an average of daily testing?

No, there is no average daily test and there cannot be. The maximum number of possible daily tests varies around 1000-1200, depending on the number of laboratories working on that day.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *