ՇՏԱՊ!!! նոր տեղեկություն կոմունալ վճարումների մասին. պարզվում է այս ամիս…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, այն ճանաչվել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր:

«Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը»,-ասվում է հայտարարության մեջ:Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Սյուզաննա

Սողոմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ կոմունալների, վարկերի և այլ դրամական պարտավորությունների վճարման ֆորս-մաժորային դրույթները պետք է նշված լինեն ընկերության և քաղաքացիների միջև կնքված պայմանագրերում. «Այս դեպքում կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից»:

Նրա խոսքով, ցանկացած կոնկրետ դեպքում հարկավոր է ներկայացնել, թե որոնք են պարտավորությունը կատարելուն խոչընդոտող հանգամանքները։ «Ներկայիս արտակարգ դրության պայմաններում այդ հանգամանքներից են, օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, կայուն եկամուտ չունենալը, որը պայմանավորված է այս օրերին չաշխատելով, վճարում կատարելու այլ հնարավորություն չունենալը, օրինակ՝ e-banking կամ դրամային փոխանցումների այլ համակարգերից օգտվելը, և այլ օբյեկտիվ հանգամանքեր»,-նշում է իրավաբանը:

Սյուզաննա Սողոմոնյանը նշում է նաև, որ վճարումները չկատարելու դեպքում հնարավոր են տույժեր և տուգանքներ կիրառվեն, որը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով, ըստ որում՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է վճարումները կատարելու ժամկետներին, ապա իրավաբանը նշում է, որ դրանք կարող են տարբեր լինել տարբեր ծառայությունների համար, ժամկետների համար պետք է ուսումնասիրել ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։

Հավելենք նաև, որ մարտի 31-ին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի, «Վեոլիա ջուր» ընկերության և «ԳազպրոմԱրամենիայի» հետ արդեն քննարկումներ է ունեցել և ինչ-որ բանաձևով լուծումներ կտրվեն վճարումների բախշման համար: «Բոլոր էլեկտրոնային հարթակները գործարկել ենք և եթե անձիք, այնուամենայնիվ, պատրաստ են վճարումներ կատարել, ես կոչ կանեմ դա իրականացնել էլեկտրոնային եղանակով ու ևս մեկ անգամ կոչ կանեմ բոլորին, որ հնարավորինս սահմանափակեն իրենց ելքը տնից»,-ասաց Ավինյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս հայտնում է, որ կոմունալ ծառայությունների տրամադրումը չդադարեցնելը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

The Public Services Regulatory Commission (PSRC) issued a statement on March 25 stating that, given the state of emergency declared in Armenia due to the spread of coronavirus disease (COVID-19), force majeure.

“Under such conditions, the suppliers are not entitled to discontinue the supply of electricity, gas and drinking water to the subscribers in case of non-fulfillment of the payment obligation by the subscrib

ers,” said Suzanna Soghomonyan, a lawyer with the Armenian Bar Association. In a conversation with “Armenpress” he notes that the force majeure provisions for payment of utilities, loans and other monetary obligations must be mentioned in the company. Agreements between the EU and its citizens. “In this case, the parties are released from liability for failure to comply with obligations in a timely manner.”

According to him, in any specific case it is necessary to present the circumstances that hinder the fulfillment of the obligation. “In the current state of emergency, these circumstances include, for example, restriction of the right to free movement, lack of stable income due to non-employment these days, no other means of payment, such as e-banking or other money transfer systems, and other objective circumstances.” – says the lawyer.

Suzanna Soghomonyan also notes that in case of non-pa

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *