ՇՏԱՊ. Հորդորում ենք մեր քաղաքացիներին… ՀՀ ԱԳՆ-ն կարևոր հայտարարությամբ հանդես եկավ

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Այս մասին, ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայության, հայտնել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը», ասել է Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա՝ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։

«Տեղեկացնում ենք, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում: Հավելենք, որ Ռուսաստան մեկնող

, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է՝ միայն առատ ձյան պատճառով: Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը։

Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝

Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափ գնահատել իրադրությունը», նշել է ԱԳՆ խոսնակը:

De acordo com o acordo alcançado entre os governos da Armênia e da Geórgia, o transporte de carga entre os dois países é ininterrupto. A porta-voz do Ministério das Relações Exteriores Anna Naghdalyan disse isso, de acordo com o serviço de imprensa da RA MFA.

 
“Nos últimos dias, missões diplomáticas armênias na Geórgia, Rússia e Geórgia declararam repetidamente que, devido a condições climáticas adversas, a rodovia Gudauri-Kobe de Mtskheta-Stepantsminda-Lars continua fechada”, disse Anna Naghal.

Segundo ele, foi declarado que a entrada de cidadãos da RA no território da Geórgia é proibida por todas as estradas (fronteiras armênia-georgiana, russa-georgiana, turco-georgiana e também por rotas aéreas e marítimas).

“Informamos que há uma multidão de caminhões nas áreas adjacentes às fronteiras armênio-georgiana (Bagratashen-Sadakhlo) e russo-georgiana (Upper Lars-Kazbegi), bem como em vários trechos da rodovia Mtskheta-Stepantsminda-Lars. Vamos para a rússia

A fronteira com caminhões que viajam da Rússia para a Armênia em Upper Lars, bem como a fronteira entre a Armênia e a Geórgia, foi interrompida neste momento apenas por causa da neve pesada. Assim que a estrada se abrir, os caminhões poderão atravessar a fronteira entre a Armênia e a Geórgia e a Rússia e a Geórgia.

Apesar de nossas exortações, atualmente há cidadãos armênios que desejam atravessar a fronteira russo-georgiana na seção russa de Upper Lars. Tendo em conta que, devido a condições climáticas adversas, a estrada não será aberta antes do governo da Geórgia:

A entrada em vigor da decisão que proíbe estrangeiros de entrar na Geórgia (das 18:00 às 0320: 00) exige que nossos cidadãos retornem ao seu local de partida e usem as rotas aéreas para a Armênia o mais rápido possível, em particular as cidades próximas de Min Vodi, Krasnodar, Rostov do Don. :

Mais uma vez, exortamos nossos cidadãos a não voltar à Armênia via Geórgia e a usar exclusivamente as rotas aéreas. Apelamos aos nossos cidadãos para avaliarem a situação sobriamente “, disse o porta-voz do Ministério das Relações Exteriores.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *