ՇՏԱՊ. կարևոր փոփոխություն. Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով հատուկ ռեժիմ կգործի…7 օր շարունակ խիստ սահմանափակումներ….

Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։
Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում հատուկ սահմանափակումներ կկիրառվեն։ Պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության,


գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում,


Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում:


Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-14–ին կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկ քաղաքի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Որոշվել էր հաստատության բոլոր՝ ավելի քան 60

աշխատակիցների նմուշառում իրականացնել: ՀՀ Շիրակի մարզպետն այսօր լրագրողներին ասաց, որ նմուշառումների արդյունքները ստացել են, 8-ը դրական են եղել, ինչը նշանակում է, որ Մարալիկում կորոնովիրուսով վարակված 18 մարդ կա։

Առողջության կենտրոնի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

Այս պահին Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 37 մարդ կա։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն:

Հիշեցնենք՝ անցնող մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք: Առողջացումով դուրս են գրվել 121 քաղաքացի։ Վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20-ի։

According to Turgan Avinyan’s new decision, severe restrictions will be in force for 7 days in two settlements of Shirak region.
 Special restrictions will be applied in Maralik and Dzorakap settlements of Ani community of Shirak region. Today, Paret Tigran Avinyan signed a new decision, which we present below.

Establish a special regime for entering the administrative border of the settlements and exiting the administrative borders, prohibiting the entry and exit of vehicles, except for essential goods, food, medicine, fuel, agricultural and horticultural vehicles, M1 interstate highway. transport route,
To allow the exit and entry of persons for agricultural and horticultural activities only in the presence of a sample signed by the head of Ani community, signed in accordance with the app

endix to this decision.
In order to control the traffic of the M1 interstate highway by the RA Police, to establish regularities inside the Maralik-Dzorakap settlements and to exclude the suspension of the transport vehicles within the administrative borders of the Maralik-Dzorakap settlements.
An exception has been set for restricting access to the Maralik-Dzorakap settlements until April 19, 2020, at 22:00, allowing persons with permanent residency or actual residence in the Maralik-Dzorakap settlements to enter.

 In order to ensure the implementation of the special regime, special checkpoints and checkpoints will be installed in the places defined by the RA National Security Service and the RA Police in order to carry out the

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *