ՇՏԱՊ ԼՈՒՐ. Կարևոր հայտարարություն ԱԳՆ-ից․ հավաքագրվում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ….

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը:Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․


«Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ

իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։

ԱԳ նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ:

Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։

Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը»,- ասված է հայտարարության մեջ։

As part of the global fight against a new type of coronavirus, various countries have restricted and continue to restrict their airspace access and air communication, which has made it difficult to organize the return of Armenian citizens to Armenia, the Ministry of Foreign Affairs said in a statement.

“In this regard, we urge our citizens to verify transit flights in advance. It should be added that according to the decision of the Government of the Russian Federation, from now on, foreign airports from the Russian airports and regular and non-scheduled air services will not operate (so-called transit flights) of foreign nationals.

The Ministry of Foreign Affairs and the diplomatic representations of the Republic of Armenia are collecting data and tasks of RA citizens abroad to assess and identify possible ways of assistance. The diplomatic representations of the Republic of Armenia are in constant contact with our citizens who are abroad and in contact with the diplomatic missions, taking steps to resolve the issues raised by them as far as possible.

We urge the RA citizens abroad to keep in touch with the RA diplomatic representations on the ground so that they can provide appropriate support as far as possible.

We once again urge our citizens abroad to follow the instructions given to their countries of origin, the measures taken to combat coronavirus in their home

countries and in the conditions of impossibility to return to their homeland during this period, and to keep calm while keeping a sober assessment of the situation, ”reads the statement.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *