ՇՏԱՊ.Արտակարգ դեպք, քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հանդիպել են Սասունի դին…

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններւոմ Կապանի բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և հայտնել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տարածքում գտնվող գերեզմանոցում՝ ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի, ոստիկանության Կապանի բաժնի պետ Հովհաննիսյանի և քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ, 31-ամյա Արամ Սարգսյանի դին: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ նրա վրա կա հրազենային վնասվածք:

Mercedes մակնիշի 81 GQ 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում էր Կապան քաղաքի բնակիչ, Սասուն Սարկիսյանին, ով ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանվել էր Կապան քաղաքում, իսկ նշված ավտոմեքենան ոստիկանության Կապանի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: Ըստ վարկածներից մեկի՝ Ա. Սարգսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպան է եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն էր տեղի ունեցել հանրապետությունում:

Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին:

Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնել էր, որ թիկունքի հատվածում կա հրազենից արձակված կրակոցի 2 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում կատարելով զննություն, հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը խանութի աշխատակից էր:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/04/27/1153459/

Today, on April 27, an emergency situation took place in Syunik region. At 08: An employee of the Kapan Medical Center’s morgue called the Kapan Police Department, the Syunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, and reported that there was a body in the car in the cemetery in the Barabatum district of Kapan. As photojournalist Gagi

k Shamshyan reports, the operative group of the Syunik Regional Police Department headed by the head of the department Azizyan, the head of the Kapan police department Hovhannisyan and investigator Sargsyan arrived at the scene. The bodies of 31-year-old Aram Sargsyan, a resident of Shinararner district of Kapan city, were found by the police in the mentioned section. Examining the body on the spot, the forensic doctor said that he had a gunshot wound. The deceased was found in the driver’s

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *