ՇՏԱՊ!!! այն ինչ կատարվեց ժամեր առաջ «Մալաթիա» տոնավաճառում կապշեցնի ձեզ. վիրավոր էլ կա…մանրամասներ դեպքի վայրից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խմբին տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքությունն ու, ինչպես նաև նրա հայտնած տեղեկության իսկությունը և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

According to SHAMSHYAN.com, today, on May 22, a robbery took place in Yerevan. At around 09:30, an unknown citizen received a call to the operative control center of the Yerevan City Police Department that a wounded citizen had fallen in the 130-132 Andranik buildings section of the Malatia-Sebastia administrative district.

As photojournalist Gagik Shamshyan reports, before the operative group of the Malatia police department arrived at the scene, the mentioned citizen, who is a 40-year-old man, was taken to “Astghik” medical center with head injuries.
The victim told the operative group of the Malatia Police Department, who went to the hospital, and the group of the Malatia-Sebastia Investigation Division of the Yerevan City Investigation Department of the Investigation Committee of Armenia that he received a blow to the head from the back, after which he was robbed of about 10 thousand US dollars.

A criminal case has been initiated in the Malatia-Sebastia investigation department. The police and investigators find out the identity of the victim and, like him, the authenticity of the information provided by him, and the necessary operative-investigative and investigative joint actions are taken to find out the circumstances of the case and to reveal the crime.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *