|ՇՏԱՊ🚩🚩🚩քիչ առաջ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է….

Առաջին դասարանի ընդունելություն

Հարգելի ծնողներ, ձեզ ենք փոխանցում այս տարի առաջին դասարան ընդունվելու ընթացքի վերաբերյալ արդեն հաստատված մի քանի տեղեկություն:
 Նախ առաջնահերթության մասին

Դպրոցի հերթում առավելություն ստանալու են երկու դեպքում`

1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Սկզբից, մի որոշ ժամանակ, համակարգը թույլ կտա գրանցել միայն վերը նշված երեխաներին, որից հետո նոր կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում նշված այս երկու կետերին:


Այսինքն, եթե օրինակ Ձեր երեխան Ձեր ընտրած դպրոցում չունի քույր/եղբայր և ծնողն էլ այդ դպրոցում չի աշխատում, ուրեմն սկբից դեռ այդ երեխային համակարգում գրանցել չեք կարող, պետք է սպասեք, մինչև համակարգը բացի հնարավորությունը նաև Ձեր երեխայի համար:

🚩

 Գրանցման մասին

🙂

Գրանցման համար համակարգը կգործի հաջորդ շաբաթ:
Հենց գրանցումը բացվի, անպայման դրա մասին գրառում կանենք ու այստեղ էլ կգրենք, հղումը կդնենք:
Մինչև գրանցումը, նախ համակարգը պետք է ստուգի երեխաների ՀԾՀ-ն (սա սոցիալական քարտի համարն է) և ծնողների ՀԾՀ-ն (սա էլ է սոցիալական քարտի համարը  ): Եթե ՀԾՀ-ները ճիշտ են և համակարգը հաստատում է բազայում այդ մարդկանց լինելը, ապա հաջորդ քայլով ստուգվելու է արդյո՞ք համակարգը տեսնում է երեխա-ծնող կապը, որից հետո նոր թույլատրելու է երեխային հերթագրել դպրոցի ընդունելության համար: Այս ստուգումները արվելու են այլ հղումով, որը դեռ բաց չի: Սա էլ հենց լինի, անպայման կգրենք ու հղումը կտանք:

Այսինքն, նախ մի հղումով ստուգելու եք տվյալների ճշտությունը, հետո նոր, եթե ճիշտ լինեն, մյուս հղումով գրանցելու եք երեխային:
Հղումները ակտիվանալուն պես կտեղադրենք:

Որպեսզի այս վերը նշված փուլում խնդիրներ չլինեն և ժամանակ չկորցնեք, ապա հիմա արդեն նախապես համոզվեք, որ ունեք ձեր և երեխաների ՀԾՀ-ն: Եթե չունեք, ապա շտապեք ստանալ ձեր անձնագրային բաժնից: Հիշեք նաև, որ եթե ունեք այդ դպրոցում սովորող այլ երեխա, ապա նրանց ՀԾՀ-ն էլ է պետք լինելու:

🚩

 Հնարավոր խնդիրներ

Եթե տվյալները ստուգելու փուլում համակարգը չհայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր ՔԿԱԳ-ի տվյալների բազայից), ապա ձեզ առաջարկվելու է կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով ձեր տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն և ուղղվեն: Այս դեպքում ձեզ պետք կլինի ունենալ նաև երեխայի ծննդականը, ինչպես նաև որոշ անձնական տվյալներ (ծնողների անուն, ազգանուն, երեխայի ծնունդը գրանցած “զագս” և այլն): Հետևաբար, որպեսզի նման դեպքում ժամանակ չկորցնեք և հասցնեք գրանցել երեխային ձեր նախընտրած դպրոցում մինչև տեղերի լրանալը, առաջարկում ենք նախապես պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը:

Այնուամենայնիվ հուսով ենք, որ խնդիրներ չեն առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ այս նյութը հնարավորություն կտա ձեզ պատրաստ լինել դրանք ժամանակին լուծել:

Շնորհակալ ենք National Center of Educational Technologies (ԿՏԱԿ)-ի անձնակազմին համագործակցության և տրամադրած տեղեկության համար:

Հարգանքով`
Հայ ծնողների ակումբ.

First grade admission

🚩

Dear parents, we bring you some information about the process of admission to the first grade this year.
 First of all, about priority

In the school queue, they will get an advantage in two cases:

One of the parents of a child going to the 1st grade is an employee of the given school.


A child in the first grade has a sister or brother who is already studying at the school.

Initially, for a while, the system will only allow you to register the above children, after which those who do not meet these two points will be able to register.
In other words, if your child does not have a sibling in your chosen school and the parent does not work in that school, then you cannot register that child in the system from the beginning, you have to wait until the system opens for your child.

Մասին About registration

The system will be available for registration next week.
As soon as the registration is opene

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *