ՇՏԱՊ․․9-րդ ծրագրի մեկնարկը ևս տրվեց: Դիմումների ընդունման ժամանակն է: Կիսվեք և տեղեկացրեք բոլորին

«Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի մշակմամբ»,- կառավարությունում հրավիրած ասուլիսում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ թվարկելով արդեն մշակված սոցիալական ծրագրերը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարության մշակած ծրագրերից 5-ն են սոցիալական ծրագրեր.

«Ծրագրերից 4-րդը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող գրանցված աշխատանքից ազատվածներին:

6-րդ ծրագիրը վերաբերում է մասնավոր սեկտորում գրանցված աշխատանքից ազատվածներին:

7-րդ ծրագիրը վերաբերում է հղի կանանց, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսիններն էլ չեն աշխատում:

8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտների գրանցված աշխատողներին՝ այն մարդկանց, որոնք գրանցված, բայց իրավիճակի բերումով աշխատանքի չեն հաճախում կամ աշխատավարձ ստանալու խնդիր ունեն, և 9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում:

11-րդ ծրագիրը երեկ է հաստատվել կառավարության կողմից, վերաբերում է բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցմանը»:

Ծրագրերի իրականացման մանրամասներին անդրադառնալով՝ Զ. Բաթոյանը տեղեկացրեց.

«Այս պահին 4-րդ ծրագիրն ընթացքի մեջ է, և ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները՝ տեսնելու՝ արդյո՞ք ծրագրի շահառու հանդիսանում են, թե՞ ոչ. հանդիսանալու դեպքում վճարումներն իրականանում են բանկում՝ անձը հաստատող փաստաթղթով:

Այս միջոցառման շահառուների ցանկը թարմացվում է:

6-րդ ծրագրի փոխանցումները ևս իրականացված են. շահառուներն այստեղ 6723-ն են:

7-րդ ծրագրի շրջանակներն ընդլայնել ենք, և այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, ովքեր չեն աշխատում, և իրենց ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30 -նն ընկած ժամանակահատվածում, այլև այն հղի կանայք, որոնց ամուսինները չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ: Այս պահին այս ծրագրի շահառու են հանդիսանում 5957 քաղաքացիներ, բայց ցանկը նորից թարմացվում է:

8-րդ ծրագիրը մեկնարկել է երեկ, երեկ արդեն մի քանի ժամվա ընթացքում ստացել ենք 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է:

Այս ծրագիրը ևս շարունակվում է և իրականացվում է դիմումների հիման վրա, դրա համար ևս պետք է մուտք գործել sss.am կայք և գրանցվել:

9-րդ ծրագրի դիմումների ընդունումը ևս մեկնարկել է երեկ, ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է, որովհետև այն դիմումների հիման վրա պետք է կազմվի, համակարգն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ բավականին մեծ էր դիմումների հոսքը և սխալներ թույլ չտալու համար, որպեսզի դիմումները նաև ավտոմատ չմերժվեն, դադարեցրել ենք և օրվա ընթացքում կվերսկսենք»:

Նախարարը հավելեց, որ վերջին երկու ծրագրերի դեպքում հրապարակվելու է շահառուների ցանկը:

“The government is working on a daily basis to develop programs aimed at neutralizing the economic and social repercussions of the coronavirus,” said RA Minister of Labor and Social Affairs Zaruhi Batoyan at a press conference in the government, listing the already developed social programs.

The Minister reminded that 5 of the programs developed by the government are social programs.

“The fourth of the programs refers to those who have been registered as having children under 14 years of age.

The 6th program refers to those who have been fired from the private sector.

The 7th program is for pregnant women who do not work and their husbands do not work.

The 8th program refers to registered employees of the affected areas, people who are registered but do not attend work due to the situation or have a problem with receiving a salary, and the 9th program refers to children whose parents do not work.

The 11th plan was approved by the government yesterday to cover the cost of natural gas and electricity. “

Referring to the details of the implementation of the programs, Z. Batoyan informed.

“Currently, the 4th program is in progress, and there is no need to apply for the program, you just need to enter the ssa.am website, enter the data to see if they are beneficiaries of the program or not. In case of payment, the payments are made in the bank with an identity document.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *