ՇՏԱՊ!!!վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր թոշակ և նպաստ են ստանում. կարևոր փոփոխություն

ՇՏԱՊ!!!վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր թոշակ և նպաստ են ստանում. կարևոր փոփոխություն

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի հունիսի 25-ը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի հունիս 25-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ մայիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հաշվառման հասցեում:

Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:

Taking into account the pace of the spread of the new coronavirus in Armenia and aiming to prevent possible human accumulation in the territorial divisions of the Social Security Service, a number of changes have taken place during the period of restoration, rescheduling, revaluation or change of type of pension and benefits. including regional centers for complex social services.

Thus, if the deadline for submitting pensions or benefits, restoring the right to receive pensions or care benefits, resuming payments (paying unpaid pensions or care benefits), paying pension and care benefits with power of attorney, recalculating pensions, submitting a change of type expires in March 2020. In April-May, you can submit a new application by June 25, 2020.

If the disability expires in March, April or May 2020, it will be extended until July 1, 2020.

All families registered in the family insecurity assessment system, whose registration period expires in March, April or May 2020, can be registered until June 25, 2020. Until that day, the payment of benefits will not be stopped on the grounds of delayed documentation.

At the same time, we remind you that the payment of May pensions and benefits in the country will be carried out without delays, without interruption. In addition, pensions and benefits will be paid in cash only to the beneficiary’s registration address.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *