ՇՏԱՊԵՔ ՏԵՂԵԿԱՆԱԼ…Նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունը՝ երեխա ունեցող ընտանիքների համար

«9-րդ ծրագրի հարգելի շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել,

մի անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:

Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,-այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Սույն միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի։

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում ․

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ.

1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ

2) Ծառայության տրամադրած տվյալների հիման վրա համապատասխան բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։

Ընդ որում, նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին,

անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։

“Dear beneficiaries of the 9th program, the payments of the program will continue on Monday. If your application has been approved but no message has been received yet,

Don’t worry, payment notices are sent in parts to avoid bank savings and not endanger citizens’ health.

Please contact the bank the next day after receiving the message or after finding your name on the payment list posted on the website.

Thank you for your understanding. Be healthy, ”said Minister of Labor and Social Affairs Zaruhi Batoyan.

Beneficiaries of this event are families with children (children) up to 18 years of age, who meet the following conditions:

1) Both parents of the child or the single parent in 2020. As

of March 12, 2020, there was no registered work. March 12, 2020 He was not temporarily or permanently registered on March 31, 2006.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *