ՇՈԿ!!!2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը դեպքի գիշերը վալերյանկա է խմել ու…

Aravot.am-ը գրում է. Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ լիներ: Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնասպանություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրամիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է: Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ վալերյանկա են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:

Նա պատմեց, որ Սիման իր հոգեւոր զավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Երբ նրան առաջին անգամ տեսա, ծանոթացա, ասացի՝ իր նման կիրթ մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, բայց դա միայն արտաքին մասն էր ու արտաքին մաս էլ մնաց: Նա շատ էր սիրում իր երեխաներին, բայց այդ սերը կուրացրել էր նրան:

Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խանդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցավեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցավեցնի»:

Մեր զրուցակցի խոսքով, Կարենն էր Սիմային խնդրել, որ երեխաների հետ իրեն հյուր գնա, Սիման էլ չէր արգելում հոր հետ շփումը, ամեն ինչ անում էր, որ երեխաներն անհայր չմեծանան, Տեր Մաղաքիայի կարծիքով՝ նույնիսկ, երևի, նրա հետ միանալու միտք էլ է ունեցել:

Քանի որ համացանցում շատ էր շրջանառվում, որ իրեն ցած նետած տղամարդը կնոջը քնաբեր էր տվել, Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակվե՞լ են փորձաքննություններ պարզելու, թե դեպքի օրը իրեն ցած նետած տղամարդը քնաբեր տվե՞լ է նախկին կնոջը, թե՝ ոչ, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Aravot.am writes. Rev. Maghakia Ohanyan, the spiritual leader of St. Gevorg Church in Volgograd, recognized the man who threw him and his two children down from the ninth floor last week, ruling out that he may have been under the influence of alcohol or drugs during the incident. Father Maghakia also ruled out that the man who committed suicide had put his ex-wife, who was staying at his house, to sleep.

“Of course, I can’t say 100 percent, but by personally recognizing Karen (the man who threw her down), I can say that she didn’t smoke or drink, and the possibility of using drugs is also ruled out. I know that on the night of the incident, before going to bed, both his wife and he drank valerian, and they used to stay up late at night. The day before the incident, I spoke with Sima (the ex-wife of the man who threw herself at her) and told her that Karen had been very peaceful and kind in recent days, and said that it was strangely peaceful, ”the priest told Araravot.am.

He said that Sima was his spiritual child, and Karen asked him for his hand. “When I saw him for the first time, I got acquainted with him and said that we can meet very few educated people like him, but it was only the outer part and the outer part remained. He loved his children very much, but that love blinded him.

Already after parting ways with Sima, she told me that she would not leave her children with Sima, Sima’s upbringing, and she believed that a woman could not bring up children well. He was a very self-confident person, he had no friends, and on the ground of jealousy of his wife, he always insisted that Sima was hurting him, and once he told me that he was going to hurt Sima. ”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *