ՇԱՏ լավ լուր!!! վերաբերվում է բոլոր դպրոցականներին…տարածեք թող բոլորը տեղեկանան նախարարի նոր հրամանի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:

Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները:

Ըստ կարգի՝

●1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան բնութագրման միջոցով:
●2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-11-րդ դասարաններում ուսումնական բոլոր առարկաներից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքմտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

●12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ: ●Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք մտավոր հետամնացություն ունեցող սովորողներին տրվում է հավաստագիր պետական նմուշի ավարտական փաստաթուղթառանց քննական գնահատականների: ●Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները նշանակում են դասավանդող ուսուցիչները հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները:

Երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու կամ ավելի ցածր գնահատական ունենալու դեպքում, սովորողի ցանկությամբ կարող է տարեկան գնահատական համարվել առաջին կիսամյակի արդյունքը:
●4-րդ դասարանում գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Քննական գնահատականները նշանակվում են սովորողի՝ տվյալ առարկայի տարեկան գնահատականի հիման վրա:


●12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները հունիս ամսին չեն անցկացվում. քննական գնահատականները նշանակվում են 2019 թ. դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների կամ միջինացված տարեկան գնահատականների հիման վրա:
●Սովորողների բացակայությունների հաշվառումն իրականացվում է մինչև 2020 թ. մարտի 13-ը: Առաջին կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում կիսամյակային գնահատականները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա: Իսկ դրանց բացակայության դեպքումհեռավար թեմատիկ ստուգումների միջոցով ստացած գնահատականները հիմք են կիսամյակի ամփոփման համար:

Ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան: ●Մեդալի հավակնորդները քննություն հանձնում են մեկ առարկայից մաթեմատիկայից, հունիսի 25-ին: Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

By the order of the RA Minister of Education and Science Arayik Harutyunyan, the order of transportation, completion and further education of the students of the secondary school in the 2019-2020 academic year has been approved.

By the order of the Minister, the peculiarities of mastering the educational program of the students of the educational institution implementing general education programs in the 2019-20 academic year, final inspection or attestation, transportation and organization of graduation processes are regulated.

According to the order:

: The student in the 1st grade is transported to the next grade by description.
Ներում In 2nd, 3rd, 5th-8th, 10th-11th grades, a student with a grade point average of 4-10 points is transferred to the next grade. The need for special educational conditions: the transfer of students with mental retardation to the next grade is based on an assessment carried out according to the individual training plan.


4 In grades 12-10, 4-20 points from all subjects of the academic year տարեկան 8-20 points from all state final exams are obtained by a secondary education certificate.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *