ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ!!!!Ապրիլի 21-ին Ծիծեռնակաբերդում թարմ ծաղիկներ չեն եղել. Միհրան-Արփի զույգն ու Հռիփսիմե Հակոբյանը կենթարկվե՞ն վարչական տույժի (լուսանկարներ)

Երեկ՝ օրվա առաջին կեսին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ քննարկվում էր նաև Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան զույգի՝ անմար կրակի մոտ ծաղիկների խոնարհելու տեսանյութը: Քննարկումներն հատկապես կենտրոնացել էին այն հարցի շուրջ, թե ապրիլի 21-25-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քաղաքացիների համար փակ լինելու պարագայում ինչպես է ստացվել, որ նրանք կարողացել են այցելել և ինչ են լրացրել տեղաշարժման թերթիկում:

Այս հարցերի պատասխանները մենք փորձել էինք ստանալ նախ՝ ոստիկանությունից, ապա՝ պարետատնից: Մեր զանգերն անպատասխան էին մնացել, իսկ մի քանի ժամ անց երկուսն էլ գրեթե միաժամանակ հայտարարություն տարածեցին, որ զույգը հուշահամալիրում եղել է ապրիլի 21-ին՝ մինչ սահմանափակման կիրառումը: Այս պատասխանը ոմանց համար համոզիչ էր, իսկ շատերի համար՝ անտրամաբանական:

Պարզաբանման մեջ մասնավորապես չէր տրվում այն հարցի պատասխանը, թե տեղաշարժման թերթիկում այցի վայրն ու նպատակը ի՞նչ են լրացրել Արփին ու Միհրանը, նրանց ուղեկցող երրորդ անձը, ով լուսանկարել էր, քանի որ Ծիծեռնակաբերդ այցելությունը պարետի որոշման բացառությունների մեջ չի մտնում: Այս մասին երեկ հուշահամալիր բարձրանալ փորձող խմբի կազմում գտնվող Սոնա Աղեկյանին հայտնեցին նաև տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները:

Մյուս կողմից, զույգի հրապարակած տեսանյութում երևում էին թարմ ծաղիկներ: Ոմանք վստահեցնում էին, թե հուշահամալիրում թարմ ծաղիկներ լինում են նաեւ սովորական օրերին, նաեւ ապրիլի 24-ից օրեր առաջ։ Այսօր, երբ զրուցում էինք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, նրանից հետաքրքրվեցինք նաև, թե երբ են ծաղիկներ խոնարհվել անմար կրակի մոտ:

Մարությանի պատասխանը պարետատան ու ոստիկանության պարզաբանումները լրացնելու փոխարեն նոր հարցեր առաջացրեց: Մասնավորապես նա նշեց, որ ծաղիկները դրվել են ապրիլի 23-ին, իսկ մեր ճշտող հարցին՝ ապրիլի 23-ից առաջ ծաղիկ չի՞ եղել՝ մասնավորապես ամսի 21-ին, 22-ին՝ նա պատասխանեց. «Ոչ, եղել է սովորական, միշտ որ լինում է, բայց հենց որ փակվեց մուտքը, այդ ծաղիկները հավաքեցին և այս նոր ծաղիկները դրեցին»:

Ե՞րբ, ի՞նչ պայմաններում ու ո՞ւմ ուղեկցությամբ է զույգը բարձրացել հուշահամալիր և ինչո՞ւ է պաշտոնական պարզաբանումը ու Մարությանի պատասխանը միմյանց հակասում կարող ենք միայն ենթադրել ու հետևություններ անել տեղեկությունները համադրելու արդյունքում:

Հավելենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ով մեզ հետ զրուցում հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդ այցելել է ապրիլի 20-ին: Նրա հրապարակած տեսանյութում ևս թարմ ծաղիկներ կային:

Նկատենք նաև, որ ըստ Հարություն Մարությանի՝ մարզպետները հուշահամալիր էին այցելել ապրիլի 23-ին: Նրանց մասնակցությամբ տեսանյութում երևացող ծաղիկները Հռիփսիմե Հակոբյանի հրապարակած տեսանյութի հետ համեմատելուց պարզ է դառնում, որ նույնն են (ուշադրություն դարձրեք հատկապես լուսանկարներում դեղինով նշված ծաղկեփնջերին և կարմիր օղակի մեջ վերցված հատվածում թոռոմած ծաղիկներին):

Փաստ է, որ տեղաշարժման թերթիկ լրացնելիս երկու դեպքում էլ ակնհայտորեն թույլ է տրվել խախտում, որը ենթակա է վարչական տույժի՝ 100-200 հազար դրամի չափով:

Yesterday, in the first half of the day, in parallel with the events organized at the Tsitsernakaberd Memorial, the video of Mihran Tsarukyan-Arpi Gabrielyan couple bowing flowers at the eternal fire was also discussed. Discussions focused on how the Tsitsernakaberd Memorial was closed to citizens on April 21-25, and how they were able to visit and fill in the movement form.

We tried to get the answers to these questions first from the police and then from the guard. Our calls went unanswered, and a few hours later, both announced at the same time that the couple had been at the memorial on April 21 before the restriction was imposed. This answer was convincing for some and illogical for many. The clarification did not specify the location

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *